البحث

عبارات مقترحة:

التواب

التوبةُ هي الرجوع عن الذَّنب، و(التَّوَّاب) اسمٌ من أسماء الله...

المتين

كلمة (المتين) في اللغة صفة مشبهة باسم الفاعل على وزن (فعيل) وهو...

السلام

كلمة (السلام) في اللغة مصدر من الفعل (سَلِمَ يَسْلَمُ) وهي...

ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

الأرميني - Հայերեն

المؤلف Դոկտոր Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա ، EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)
القسم كتب وأبحاث
النوع نصي
اللغة الأرميني - Հայերեն
المفردات
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

التفاصيل

ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ Մաքրությունը  (Տահարան ) գեղեցիկ  խոսք  է, որը  հաճույք  է պատճառում  սրտին  և  հատկանիշ,  որ  բոլորը  ցանկանում  են  ունենալ : Իսլամական  տեսանկյունից  , մաքրությունը  ունի  ընդհանուր  իմաստ : Այսպիսով,  այն  կարող  է  նշանակել  ,  մի  կողմից   ֆիզիկական  մաքրություն , որը  հանդիսանում  է  մարմնի  մաքրությունը  կարիքները հոգալուց  հետո,  կամ  ծիսական  մաքրություն :  Մյուս  կողմից , այն  կարող  է  նշանակել  հոգևոր  մաքրություն ,  որը  հանդիսանում  է  հոգևոր  մաքրությունը  ամեն աղտից ,  մեղքերից  և  ճնշող  անհնազանդությունից  և  ուսմունք   լավ  արարքներին  և  խոսքերին :  Մաքրության  այս  համապարփակ  իմաստը  արտահայտվում  է   Մարգարե  Մուհամեդի  (Խ.Ա.Ո.Ն)  խոսքերում , ինչպես  հաղորդել  է Աբու  Հուրեյրան,  թող  Ալլահը  գոհանա  նրանով  ասաց. ««Ինչ  եք  դուք  կարծում ,   եթե  մեկի  դռան  մոտ  կա  գետակ ,  որտեղ  նա  հինգ  անգամ  լողանում  է , կլինի՞  որևէ  կեղտ  նրա  վրա : Նրանք  պատասխանեցին . « Ոչ,  ոչինչ  չի  մնա:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Այդ  նման  է  հինգ  աղոթքների,  որոնց  միջոցով  Ալլահը  հեռացնում  է  մեղքերը :»»  (Բուխարի և Մուսլիմ) Ծիսական  մաքրությունը  աղոթքի (Սալահ ) նախապայմանն  է ,  որը  կազմված  է  կամ  լվացումից, (Վուդու)  փոքր  անմաքրությունների  դեպքում ,  կամ  ծիսական  լոգանք  (Ղուսլ ) ,  մեծի    դեպքում : Եթե  մուսուլմանը  մաքրում  է  իրեն  ըստ  Ալլահի  պատվիրանների  և  Մարգարեյի  հրահանգների,  նրա  աղոթքը  կմաքրի  նրան  մեղքերից : Իսլամը  ներքին  և  արտաքին  մաքրության  կրոն  է :  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  զգուշացրել  է նրանց,  ովքեր  աչքաթող  են  անում   ֆիզիկական  մաքրությունը ,  որը  համարվում  է  որոշ  գործողությունների  նախապայման ,  այդպիսիք  են   աղոթքը ,  Սուրբ  Ղուրանի  ընթերցելը,  հպվելը  նրան  և  այլն : Իբն  Աբբասը,  հաղորդեց  Ալլահի  Մարգարեյի  խոսքերը,  երբ  նա  անցնում  էր  երկու  գերեզմանների  մոտով . ««Նրանք  պատիժ  են  կրում   մի  բանի  համար ,  որը  նրանց  չնչին  էր  թվում . այս  մեկը  սովորություն  ուներ  չմաքրել  իրեն  մեզից ,  մինչ  մյուսը , սովորություն  ուներ  պոչ   կրել :» Հետո  նա  խնդրեց  թաց  ճյուղ,  որը  նա  կոտրեց  երկու  մասի  և  դրեց  ամեն  կեսը  մի  գերեզմանի  վրա  ,  հետո  նա  ասաց. «Այսպիսով,  պատիժը  կնվազի ,  մինչ  նրանք , (ճյուղերը ),  կչորանան :»» (Բուխարի  և  Մուսլիմ ) Սովորացնելով  իր  ուղեկցորդներին  սիրել  մաքրություն,  նա  սովորություն  ուներ  ասել  հետևյալը. «Օ,  Ալլահ ,  Փառք  լինի   քեզ  այնքան  շատ,  որքան  լրացնում  է  երկինքը  և  երկիրը  և  այնքան  շատ ,  որքան  Դու  ցանկանում  ես : Օ,  Ալլահ,  մաքրիր  ինձ  ձնով ,  կարկուտով  և  պաղ  ջրով: Օ, Ալլահ,  մաքրիր  ինձ  իմ  մեղքերից ,  ինչպես  ճերմակ  զգեստ  մաքրվում է աղտից :» (Ահմեդ ) Իսլամի   ուսմունքը  կոչում  է  մաքրության : Ջաբիրը  ասաց,  որ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  մեկ  անգամ  եկավ  նրանց  մոտ  և  տեսավ  մի  մարդու , գզգզված  մազերով :  Նա  ասաց. ««Չե՞ր  կարող  նա  գտնել  որևէ  բան,  մազերը  կարգավորելու:» Երբ  նա  մեկ  ուրիշ  մեկին  տեսավ  կողտոտ  հագուստով,  նա  ասաց. «Չե՞ր կարող  այս  մարդը  գտնել  որևէ  բան  մաքրելու  իր  հագուստը:»»  (Ահմեդ, Նասայի  և  Աբու  Դաուդ ) ՄԱՔՐՈՒԹՅԱՆ   ՈՐԱԿՆԵՐԸ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ   ՇՈՇԱՓԵԼԻ   ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻՑ Ի՞ՆՉ   Է   ՎՈՒԴՈՒՆ. ՎՈՒԴՈՒՅԻ    ԱՄԲՈՂՋԱԿԱՆ   ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՈՒԴՈՒՅԻ   ԳԵՐԿԱՐևՈՐ   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԵՐ,  ՈՐՈՆՔ   ԴԱՐՁՆՈՒՄ   ԵՆ   ՎՈՒԴՈՒՆ   ԱՆՎԱՎԵՐ Վուդուն  խորհուրդ  է  տրվում   հետևյալում ՈՐՈՇ  ԽԱԽՏՈՒՄՆԵՐ   ՎՈՒԴՈՒՅԻ   ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՇ   ՎՃԻՌՆԵՐ  ՎՈՒԴՈՒՅԻ   ՀԵՏ   ԿԱՊՎԱԾ ԳՈՒԼՊԱՆԵՐԻ  ՎՐԱ  ՄԱՔՐԵԼԸ. ՀԻՄՆԱԿԱՆ  ԾԻՍԱԿԱՆ  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ  (ՂՈՒՍԼ) ԼԻԱՐԺԵՔ ԾԻՍԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ.  (ՂՈՒՍԼ) ԲԱՎԱՐԱՐՈՂ  ՂՈՒՍԼ ԴԵՊՔԵՐ,  ԵՐԲ  ԽՈՐՀՈՒՐԴ  Է  ՏՐՎՈՒՄ  ՂՈՒՍԼ . ԱՐԳԵԼՎԱԾ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՏԱԲՈՒ   ՋԵՆԵԲԱՅԻ  ՊԱՐԱԳԱՅՈՒՄ. ՈՐՈՇ  ՍԽԱԼՆԵՐ  և  ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԾԻՍԱԿԱՆ  ԼՎԱՑՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿ  (ՂՈՒՍԼ) ԹԱՅԱՄՄՈՒՄ ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ  ԴԱՐՁՆՈՒՄ  ԵՆ  ԹԱՅԱՄՄՈՒՄԸ  ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԹԱՅԱՄՄՈՒՄԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԵՐ,  ՈՐՈՆՔ  ԱՆՎԱՎԵՐ  ԵՆ  ԴԱՐՁՆՈՒՄ  ԹԱՅԱՄՄՈՒՄԸ ՆՇՈՒՄՆԵՐ. ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐ  ԿԱՊՎԱԾ  ԹԱՅԱՄՄՈւՄԻ ՀԵՏ ՄԱՔՐԵԼԸ ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ  և  ՎԻՐԱԿԱՊԵՐԻ  ՎՐԱ ՈՐՈՇ   ՎՃԻՌՆԵՐԻ  ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ  ՄԱՔՐՄԱՆԸ. ԻՆՉՊԵՍ  ՄԱՔՐԵԼ  ՏԿԱՐ  ՄԱՐԴՈՒՆ  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՓառք  Ալլահին! Թող  Ալլահը  նարձրացնի  Մարգարե  Մուհամեդի  անունը  և  պահպանի   նրան,  նրա  ընտանիքը  և  ուղեկցորդներին  ամեն  չարիքից :    Մաքրությունը  (Տահարան ) գեղեցիկ  խոսք  է, որը  հաճույք  է պատճառում  սրտին  և  հատկանիշ,  որ  բոլորը  ցանկանում  են  ունենալ : Իսլամական  տեսանկյունից  , մաքրությունը  ունի  ընդհանուր  իմաստ : Այսպիսով,  այն  կարող  է  նշանակել  ,  մի  կողմից   ֆիզիկական  մաքրություն , որը  հանդիսանում  է  մարմնի  մաքրությունը  կարիքները հոգալուց  հետո,  կամ  ծիսական  մաքրություն :  Մյուս  կողմից , այն  կարող  է  նշանակել  հոգևոր  մաքրություն ,  որը  հանդիսանում  է  հոգևոր  մաքրությունը  ամեն աղտից ,  մեղքերից  և  ճնշող  անհնազանդությունից  և  ուսմունք   լավ  արարքներին  և  խոսքերին :  Մաքրության  այս  համապարփակ  իմաստը  արտահայտվում  է   Մարգարե  Մուհամեդի  (Խ.Ա.Ո.Ն)  խոսքերում , ինչպես  հաղորդել  է Աբու  Հուրեյրան,  թող  Ալլահը  գոհանա  նրանով  ասաց. ««Ինչ  եք  դուք  կարծում ,   եթե  մեկի  դռան  մոտ  կա  գետակ ,  որտեղ  նա  հինգ  անգամ  լողանում  է , կլինի՞  որևէ  կեղտ  նրա  վրա : Նրանք  պատասխանեցին . « Ոչ,  ոչինչ  չի  մնա:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Այդ  նման  է  հինգ  աղոթքների,  որոնց  միջոցով  Ալլահը  հեռացնում  է  մեղքերը :»»  (Բուխարի և Մուսլիմ)  Ծիսական  մաքրությունը  աղոթքի (Սալահ ) նախապայմանն  է ,  որը  կազմված  է  կամ  լվացումից, (Վուդու)  փոքր  անմաքրությունների  դեպքում ,  կամ  ծիսական  լոգանք  (Ղուսլ ) ,  մեծի    դեպքում : Եթե  մուսուլմանը  մաքրում  է  իրեն  ըստ  Ալլահի  պատվիրանների  և  Մարգարեյի  հրահանգների,  նրա  աղոթքը  կմաքրի  նրան  մեղքերից : Իսլամը  ներքին  և  արտաքին  մաքրության  կրոն  է :  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  զգուշացրել  է նրանց,  ովքեր  աչքաթող  են  անում   ֆիզիկական  մաքրությունը ,  որը  համարվում  է  որոշ  գործողությունների  նախապայման ,  այդպիսիք  են   աղոթքը ,  Սուրբ  Ղուրանի  ընթերցելը,  հպվելը  նրան  և  այլն : Իբն  Աբբասը,  հաղորդեց  Ալլահի  Մարգարեյի  խոսքերը,  երբ  նա  անցնում  էր  երկու  գերեզմանների  մոտով . ««Նրանք  պատիժ  են  կրում   մի  բանի  համար ,  որը  նրանց  չնչին  էր  թվում . այս  մեկը  սովորություն  ուներ  չմաքրել  իրեն  մեզից ,  մինչ  մյուսը , սովորություն  ուներ  պոչ   կրել :» Հետո  նա  խնդրեց  թաց  ճյուղ,  որը  նա  կոտրեց  երկու  մասի  և  դրեց  ամեն  կեսը  մի  գերեզմանի  վրա  ,  հետո  նա  ասաց. «Այսպիսով,  պատիժը  կնվազի ,  մինչ  նրանք , (ճյուղերը ),  կչորանան :»» (Բուխարի  և  Մուսլիմ )  Սովորացնելով  իր  ուղեկցորդներին  սիրել  մաքրություն,  նա  սովորություն  ուներ  ասել  հետևյալը. «Օ,  Ալլահ ,  Փառք  լինի   քեզ  այնքան  շատ,  որքան  լրացնում  է  երկինքը  և  երկիրը  և  այնքան  շատ ,  որքան  Դու  ցանկանում  ես : Օ,  Ալլահ,  մաքրիր  ինձ  ձնով ,  կարկուտով  և  պաղ  ջրով: Օ, Ալլահ,  մաքրիր  ինձ  իմ  մեղքերից ,  ինչպես  ճերմակ  զգեստ  մաքրվում է աղտից :» (Ահմեդ ) Իսլամի   ուսմունքը  կոչում  է  մաքրության : Ջաբիրը  ասաց,  որ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  մեկ  անգամ  եկավ  նրանց  մոտ  և  տեսավ  մի  մարդու , գզգզված  մազերով :  Նա  ասաց.  ««Չե՞ր  կարող  նա  գտնել  որևէ  բան,  մազերը  կարգավորելու:» Երբ  նա  մեկ  ուրիշ  մեկին  տեսավ  կողտոտ  հագուստով,  նա  ասաց. «Չե՞ր կարող  այս  մարդը  գտնել  որևէ  բան  մաքրելու  իր  հագուստը:»»  (Ահմեդ, Նասայի  և  Աբու  Դաուդ )Իբն  Ալ- Քայումը  ասաց. «Եթե  մարդը մաքրում  է  իրեն  և  հետո  հանդիպում  Ալլահին ,  հետագա  կյանքում  նա  կմտնի  Դրախտ,  առանց  խոչընդոտների : Ամեն  դեպքում ,  եթե  նա  իրեն  չի  մաքրում   այս  աշխարհում , եթե  նրա  ամնաքրությունը  մնում  է , ինչպես  անհավատներինը ,  նրան  չի  թույլատրվի  մտնել  Դրախտ ,  սակայն ,  եթե  նրա  անմաքրությունը   անցողիկ  է  ,  նրան  կթույլատրվի  մտնել  Դրախտ ,  այն  բանից  հետո ,  երբ  նա  մի  որոշ  ժամանակ  կմաքրվի  այդ  անմաքրությունից  Դժոխքում :» (Իգաթաթուլահֆան1 /57)Իսլամական  հեռանկարում  ցուցադրվող   մաքրության  իմաստը , մի  փաստ  է ,  որը  արտահայտված  է  Ղուրանում  մեկ  բառով,    (Տահարա) ,  որը  ինքնին  ունի  մի  քանի  իմաստ .1.  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ   ՄԵՂՔԵՐԻՑ.  Ղուրանը   ասում  է , կապված  սրա  հետ .«Վերցրեք   ողորմություն  նրանց  ունեցվածքից  ,  որպեսզի  մաքրեք  նրանց  և   սրբացնեք  նրանց  դրանով :» (9 : 103)Ըստ  Իբն  Աբբասի ,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով),« Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  սահմանեց  Զաքյաթուլ-Ֆտրը  ,  որպես  մաքրում  պահք  պահող  անձի,  դատարկ  ու  ամոթալի  զրույցներից   և  որպես  սնունդ  աղքատներին :  Եթե  որևէ  մեկը  վճարում  է  մինչ  Այիդի  աղոթքը ,  այն  կընդունվի  որպես  Զաքյաթ , և  եթե  որևէ  մեկը  վճարում  է  այն  աղոթքից  հետո ,  այն  կհամարվի  ողորմություն ,  ինչպես  ցանկացած  ուրիշ   ողորմություն :» (Աբու  Դաուդ  և  Իբն  Մաջահ)2.  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ  (ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ)  ԿՈՒՌՔԵՐԻՑ , ԻՆՉՊԵՍ  ՆՇՎԵԼ  Է  ԱՄԵՆԱԲԱՐՁՐՅԱԼ  ԱԼԼԱՀԻ  ԽՈՍՔԵՐՈՒՄ , ՈՐԻ  ԻՄԱՍՏՆ  Է.« Մաքրեք  Իմ  Տունը  նրանց  համար ,  ովքեր  տավաուֆ (շուրջայց) են  անում  և  նրանց  համար ,  ովքեր  մնում  են  այնտեղ  երկրպագության  համար  և  նրանց  ,  ովքեր  խոնարհվում  են  գետնին  և  տարածվում  երկրպագության  մեջ :»( 2 : 125)3. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ  ՓԱՌԱԲԱՆՄԱՆ  և  ՊԱՇՏԱՆՄՈՒՆՔԻ   ԻՄԱՍՏՈՎ.« Նրանք,  ովքեր  Գրերի  մարդկանց  միջից  չեն  հավատացել   և  կռապաշտները,  չեն  կարող  չմոլորվել,  մինչ  պարզ  ապացույցները  չգան    նրանց ,  մարգարե  Ալլահից , ով  ընթերցում  է  անբիծ  գրերը:» (98 :1-3)4.  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ,  ՆԱև  ՆՇԱՆԱԿՈՒՄ  Է  ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՆ.« Նրանց  վրա  կլինեն  հագուստ  նուրբ  մետաքսից  և  հաստ  մետաքսից : Նրանք  զարդարված   կլինեն  արծաթյա  ապարանջաններով  և  իրենց  Տերը  կտա  նրանց   մաքրող  ըմպելիք:» ( 76 : 21)5.  ՍՐՏԻ  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱՍԿԱԾՆԵՐԻՑ.« Եվ ,  երբ  դուք  հարցնեք  նրանց   (Մարգարեյի  կանանց)  ինչ  ցանկանում  եք  ,  հարցրեք  նրանց  միջնորմից  ետևից ,  այդ  ավելի  մաքուր  է  ձեր  սրտերի  և  նրանց  սրտերի  համար :»( 33 : 53)6.   ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ   ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ .«Եվ  հիշիր,  երբ  հրեշտակները  ասացին. Օ,  Մարիամ , իրոք,  Ալլահը  ընտրել  է  քեզ  և  մաքրազերծել  է  քեզ   և  գերադասել  է  քեզ  աշխարհի  (բոլոր)  կանանցից   (իր  ժամանակների) : » (3 :43)7. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ   ԱՂՏԻՑ    և  ԱՐՏԱԹՈԱՐՆՔԻՑ.« Ինչ   վերաբերվում  է  նրանց ,  ովքեր  հավատում    և   բարիք  են  գործում ,   Մենք   նրանց    թույլ  կտանք  մտնել  այգիներ ,  որի  ներքևը  գետեր  են  հոսում  ,  նրանք   կբնակվեն  այնտեղ  հավերժ ,  այնտեղ  նրանց   համար  կան   մաքուր  կողակիցներ   (կանայք )  և  Մենք   թույլ  կտանք  նրանց   մտնել    բերքառատ  երանգ :» (4 : 57)8. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ   ԾԻՍԱԿԱՆ   ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԻՑ « Օ,  դուք ,  ովքեր  հավատացել  եք :  Երբ  դուք  արթնանում  եք  աղոթելու  ,  լվացեք  ձեր  երեսները  և  ձեր  ձեռքերը   մինչ  արմունկները   և  սրբեք  ձեր  գլուխները   թաց  ձեռքերով   և  լվացեք  ձեր  ոտքերը    մինչ  կոճերը :   Եվ ,  եթե  դուք  մեծ  ծիսական   անմաքրության  մեջ  եք  (Ջանաբա)  ,  մաքրեք  ձեզ  , լոգանք  ընդունելով : Եվ,  եթե  դուք  հիվանդ  եք  կամ  ճամփորդում  եք  ,  կամ    պատասխանել  եք  բնության  կանչին  ,  կամ  մերձեցել  եք  կնոջը  և  դուք  ջուր  չեք  գտել  ,  ապա   գնացեք    դեպի   մաքուր    հողը,  և   սրբեք  ձեր  երեսները   և  ձեռքերը    դրանով :   Ալլահը   չի  ցանկանում   դնել  ձեզ  դժվարության   մեջ  ,  բայց   Նա   ցանկանում  է  մաքրել  ձեզ   և  կատարյալ  դարձնել    Իր    օրհնությունը    ձեզ ,  որպեսզի ,  դուք  կարողանաք   շնորհակալ  լինել :»  (5 : 6)Աիշան,  թող  Ալլահը  գոհանա  նրանով  ,  ասաց.   Ասմեն  հարցրեց  Մարգարեյին  (Խ.Ա.Ո.Ն )  ամսականից  հետո   լվացվելու  մասին :  Նա  պատասխանեց .«  Ձեզանից  բոլոր  պիտի  օգտագործեն  ջուր ,  խառնած  սիդար   ծառի  տերևների  հետ   և  իրենց    լավ  մաքրեն   և   հետո  ,  լցնեն   ջուր    իրենց   գլխին  և  տրորեն    ակտիվորեն  ,  մինչ  այն  հասնի  մազարմատներին :  Հետո  ,  նրանք   պետք  է    լվանան  իրենց    այդ  մասում  :  Հետո  ,  նրանք     պետք  է  վերցնեն   բամբակի  կտոր  թաթախված   մուշկով  և  մաքրեն     իրենց  դրանով :» Ասմեն   ասաց.    Ինչպե՞ս     պետք  է  նա  մաքրի   իրեն   դրանից :  Որին  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն  )  նկատեց. «  Շատ   հեռու   է  Ալլահը  ամեն  անկատարությունից :  Նա  պիտի  մաքրի   իրեն :  Ասմեն   հետո   հարցրեց   սեռական   հարաբերությունից  հետո   մաքրվելու   մասին :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.   Նա   պիտի  լվա   իրեն   լավ  կամ   ավարտի  լվացումը   և  հետո   լցնի   ջուր  իր  գլխին   և  հետո   լվա  մարմնի  մնացած  մասերը :  Աիշան  ասաց.   Ի՞նչ   լավն   են  Անսար   կանայք :  Նրանց    ամաչկոտությունը   չի  խանգարում  նրանց  կրոնը  սովորելու:»  (Բուխարի   և  Մուսլիմ)  ՄԱՔՐՈՒԹՅԱՆ   ՈՐԱԿՆԵՐԸ·  Գերազանցությամբ  , այն  հավասար  է  կես  կրոնի:   Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց  դրա  կապակցությամբ .«« Մաքրությունը  հավասար  է  կրոնի  կեսին   և    խոսքերը . « Փառք  Ալլահին,   այսինքն  Ալհամդու  Լիլեհ,    դարձնում   են  բարի  գործերի   կշիռը    ավելին  :  «Սուբհան  Ալլահ»  խոսքերը,   որը  նշանակում  է   Ալլահը  հեռու   է   անկատարելությունից   և  « Ալհամդու  Լիլեհ» ,  որը  նշանակում  է  փառք  Ալլահին   ,   լցնում   են   տարածքը      երկրի   և   երկնքի  միջև   օրհնանքով :  Սալաթը  , (աղոթքը )  թեթև  է  ,  տրվող    ողորմությունը    ապացույց  է   մարդու   հավատքի   և  Սուրբ   Ղուրանը   խնդրանք   է    քեզ  համար  կամ  դեմ   :  Յուրաքանչյուրը    սկսում  է  իր  առավոտը  պատրաստ    է  իր  հոգու   գործարքի,    ինչպես   ոստ   և  ազատում   կամ   կորցնում  է  այն :» (Մուսլիմ)·  ՄԱՔՐՎԵԼԸ   ՍԻՐԵԼԻ  Է  և  ԳՈՀԱՑՆՈՒՄ   Է  ԱՍՏԾՈՆ.    Աբու  Հուրեյրան ,  թող  Ալլահը   գոհանա   նրանով  ,   հաղորեդեց    մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն)  խոսքերը.«« Հետևյալ  տարբերակը  լուսաբանվել  է  ,   կապված  Քուբա   մարդկանց   հետ . «  Ահա   մարդիկ,   ովքեր    սիրում   են   մաքրել   իրենց :»  Նրանք   սովորություն   ունեն   մաքրել   իրենց    հոգով   և   ջրով  ,   (բնության   կանչին   պատասխանելուց   հետո)  ,   այսպիսով ,  այս   տարբերակը   լուսաբանվել   է   նրանց   մասին :»» ( Աբու  Դաուդ  և    Թիրմիզի) ·  Այն    հավատացյալների     հատկանիշներից   մեկն  է ,   որովհետև   այն   երկրպագության   տեսակ  է ,  որը  տեսանելի   է  Ալլահին :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց. «   Դուք   պիտի   իմանաք  ,   որ   աղոթքը  ձեր   արարքներից   լավագույնն    է :  Միայն   հավատացյալն   է    պահպանում   վուդուն : » ( Իբն  Մաջահ ,  Դարմի   և   Բայհակի  )·  Մաքրությունը   պահպանելը   մի   գործողություն   է  ,   որը   առաջնորդում   է    խոսքերի   հաստատմանը :  Առաքինի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)   ասաց. «  Եթե  մուսուլմանը   քուն   է  մտնում  ,   մինչ   նա  մաքուր  է ,   (այսինքն  լվացում  է   արել ),  ապա  ,  երբ   նա  արթնանում   է  գիշերվա   ընթացքում  ,  նա  հիշատակում   է  Ալլահի   անունը   և  խնդրում  է  Ալլահին   որևէ  լավ   բան  այս  կյանքում  և   Հետագա  ,  Ալլահը  անկասկած   տալիս  է  նրան   խնդրածը :» (Ահմեդ  և  Տաբրանի )·  Այն   նաև , Աստծո    հայացքում  մեկ   աստիճան   բարձրացնում  է  մարդուն   :  Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) ասաց  Բիլալին ,  Ֆաջր,   առավոտյան    աղոթքի    ժամանակ : « Օ,  Բիլալ,  ասա  ինձ  ամենախոստումնալից  արարքի  մասին,  որ  դու   արել  ես  Իսլամում ,   քանի   որ ,  ես   լսեցի  քո  կոշիկների    ձայնը  Դրախտային   Այգիներում :  Բիլալը   պատասխանեց  .  Ես   չեմ  արել   ոչ  մի   արարք  ավելի  հուսալի   քան   այս . ես     միշտ  լվացում   եմ   արել    օրվա  ընթացքում   և   գիշերը ,   որից  հետո  կամավոր   աղոթել   եմ  :»  (Բուխարի  և  Մուսլիմ )·  Մաքրության   պահպանումը   հեռացնում  է  մեղքերը :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Երբ  համապատասխան   աղոթքի  ժամը   գալիս  է  ,  եթե   ցանկացած   մուսուլման  կատարյալ  ձևով  լվացվում  է   ,  հնազանդորեն   խոնարհվում  է , ապա  , այն  դառնում   է     նրա   անցյալ   մեղքերի   քավություն ,  այնքան  ժամանակ ,  մինչ  նա  չի  գործել  մեծ   մեղք  և  այս  վերաբերվում  է  բոլոր   ժամանակներին :» «  Կարո՞ղ  եմ   ես   ասել  մի   բան,    որի  շնորհիվ  Ալլահը   ջնջում  է  մեղքերը  և   բարձրացնում   է  մարդու   աստիճանը :  Նրանք   ասացին. « Այո, Օ,   Ալլահի   Մարգարե :»  Նա  ասաց.   Կատարել  լվացում,    անկախ   տարաձայնությունների,   առարկել   ավելի   շատ   տեղերի   համար  մզկիթում  և   սպասել   հաջորդ   աղոթքին   ,   աղոթելուց   հետո :  Այս   այնքան  լավ  է  որքան   Ռաբաթը   (հանուն   Ալլահի   գիշերը   արթուն   մնալը) :»  (Մուսլիմ  )·  Ամր   Իբն  Աբսահը ,   հարցրեց  Ալլահի   Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն)   լվացման   մասին :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Ինչ   վերաբերվում   է  լվացմանը ,   երբ  դուք  լվանում   եք  ձեր   ձեռքերը  ,   ձեր  մեղքերը   դուրս   են   գալիս   ձեր  եղունգներից  և  մատների   ծայրերից :  Եթե  դուք  ողողեք  ձեր   բերանը  և  քթանցքները,  լվանաք  ձեր   դեմքը  և  ձեռքերը   և   թևերը  մինչ   արմունկները  ,   սրբեք  ձեր  գլուխը  և   լվանաք   ձեր  ոտքերը   մինչ   կոճերը ,   դուք    կունենաք  ձեր   բոլոր   մեղքերը   լվացված :  Երբ   դուք  դնում  եք  ձեր   դեմքը   գետնին   երկրպագելու  Ալլահին ,  դուք  կմաքրվեք  ձեր  բոլոր   մեղքերից   ,  կարծես  լինեք  ձեր  ծնված   օրը :» (Նասայի )·  Այն   իրական   բնույթի   հատկանիշներից   է :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Տաս   գործողություններ   են  պահանջվում   իրական  բնույթին:   Դրանք   են ,    բեղերը   կտրելը ,   մորուք  աճեցնելը ,  միսվակով   ատամներ  մաքրելը,   քթի   մեջ   ջուր   քաշելը ,   եղունգներ   կտրելը   ,   մատների   արանքները   լվալը ,  թևատակերի   մազերի  հեռացնելը ,  սեռական   օրգանների   շուրջ   մազերի   սափրելը  և   բնական   ամեն   կարիքից   հետո    մասնավոր   մասերը   ջրով   լվալը :    Հաղորդողը   ասաց.  Ես  մեռացա  տասներրորդը  ,  բայց   այն   կարող   է   բերանի    ողողելը  լինել:»  (Մուսլիմ) ·  Աբու  Հուրեյրայի   կողմից  ևս  մեկ   այլ  հատկանիշ  է   նշված  ,   կապված  լվացման   հետ : Մեկ   անգամ  Ալլահի  Մարգարեն   այցելեց   գերեզմանոց  և   ասաց. « Խաղաղություն   քեզ :  Հավատացյալ   մարդկանց  բնակավայր    և   մենք ,   եթե   Ալլահը   այդպես   ցանկանա  ,  կմիանանք  ձեզ :  Ես  սիրում   եմ   տեսնել   իմ   եղբայրներին :  Նրանք , ( նրա  ուղեկցորդները)   ասացին . «  Մի՞թե   մենք   քո   եղբայրները   չենք   ,  Ալլահի  Մարգարե :»  Նա  ասաց.  « Դուք   իմ   ուղեկցորդներն   եք   և   մեր  եղբայրները   նրանք   են ,   ովքեր   չեն  եկել   աշխարհ :'  Նրանք   ասացին.   Ալլահի   Մարգարե ,  ինչպե՞ս  դու  կճանաչես    քո   Ումմայի   այն  մարդկանց  ,   ովքեր   դեռ   չեն   ծնվել :  Նա  ասաց.   պատկերացրեք   մի   մարդու  ,   ով   ունի   ձիեր   սպիտակ   կետերով   ճակատներին   և   ոտքեր   այն   ձիերի   մեջ  ,   որոնք   ամբողջովին    սև   են ,   ասեք   ինձ  ,  արդյո՞ ք   նա   չի    ճանաչի    իր   իսկ   ձիերին : Նրանք    ասեցին .   իհարկե ,   Ալլահի   Մարգարե :  Նա   ասաց.  Նրանք   կգան   սպիտակ   դեմքերով  և   թևերով   և   ոտքերով   լվացում   կատարած   և   ես    կհասնեմ   Սիստերնին     (ավազան  ,   որից  Մարգարեն   տալիս  է  իր  հետևորդներին   թարմ   ջուր   ըմպելու   Դատաստանի   Օրը  ) նրանցից   առաջ :  Որոշները   կհեռացվեն   իմ  Սիստերնից  ,  ինչպես  թափառող   ուղտ :  Ես   կբղավեմ .  Եկեք ,  եկեք :  Հետո   ինձ  կասվի .   Այս   մարդիկ   փոխել   են   իրենց  , քեզանից   հետո    և  ես   կասեմ .  հեռացեք ,  հեռացեք :»  (Մուսլիմ )Մաքրություն   պահպանելը    վարակներից   պաշտպանվելու   ամենամեծ   ձևն  է :   Տարածված   կարծիք   է  ,   որ   «Կանխարգելումը   բուժումից   լավ   է :» Հին   ժամանակներում     ասվել   է .  «  Մեկ   դիրհամ   կանխարգելումը  ավելի   լավ  է  ,   քան   հարյուր   քաշ    բուժումը :»Այս   գիրքը   կվերաբերվի   մաքրությանը    շոշափելի   կամ   անտեսանելի   անմաքրությունններից :   Ես   աղոթում   եմ Ալլահին  ,   որ   այն  լինի  օգտակար :   Ամեն:Աբդուլռահմեն  Ալ- Շիհա ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ   ՇՈՇԱՓԵԼԻ   ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻՑՅուրաքանչյուրի   համար  ,   ով   մտադրվել  է   աղոթել  «վուդուն»  (լվացումը) , պարտադիր   է  ,  քանի   որ ,  այն   հանդիսանում  է   դրա   նախապայման :  Եթե  մարդ   ցանկանում   է  աղոթել  ,  նա   առաջինը   պիտի  լվացվի  ,  եթե   ունի   փոքր   անմաքրություններ , կամ  ծիսական   լոգանք ( ղուսլ ),   եթե   առկա   են  մեծ   անմաքրությունններ ( ջանաբա): Թեթևանալուց   հետո ,  մեզից   կամ  կղղանքից ,   անհրաժեշտ   է   մաքրվել   ջրով  ,   կամ  անձեռոցիկով   կամ   քարերով :  Եթե   մարդ    ընտրում  է  դրանցից   մեկը,   ապա  ջուրը   ավելի   լավ  է ,   որովհետև   այն   մաքրում  է   արդյունավետ  և   հեռացնում  է   աղտը .·  Մեզը    և  մարմնի    այլ   արտաթորանքները   ,  պետք  է մաքրվեն  ջրով  մինչ  , անմաքուր   տարրը   հեռացված   է : ·  Այսպիսի   անմաքուր   տարրի   հեռացումը  ,կարելի   է   կատարել   քարերի ,  կտորի ,  թղթի,   նմանատիպ   բաների   միջոցով :   Քարերի   օգտագործման  դեպքում,   քանակը   պիտի   լինի   առնվազն   երեքը [1]:  Եթե   այն   չի  հեռացվում ,   ապա   քարերի   քանակը   պիտի   շատացվի ,  մինչ   մաքրությունը   կատարյալ   լինի  :   Սովորաբար ,   գերադասելի   է  քարերի   կենտ   քանակ ,   քանի   որ   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Եթե   մարդ  օգտագործում  է   քարեր ,  թող   օգտագործի   երեք  անգամ :»  Նա  նույնպես   ասաց.  «  Եթե    մարդ   պատասխանում    է  բնության   կանչին  ,   նա  պիտի   օգտագործի   երեք   քար  մաքրվելու  ,   այն   կլինի   արդյունավետ :» (Ահմեդ ,  Աբու  դաուդ  և  Նասայի )·  Աջ   ձեռքը   չպիտի   օգտագործվի   մաքրելու   մասնավոր  մասերը ,   քանի   որ   այդ  արգելված  է :   Այս , հաղորդված   է  Աբդուռ- ռահմեն  իբն  Զեյդի,   (թող  Ալլահը   գոհանա   նրանով)   ,  կողմից .«Սալմանին  հարցրեցին,   արդյո՞ք  Մարգարեն  սովորեցրել  է  նրանց   ամենը ,  ներառյալ   կարիքներից   հետո   մաքրվելը ,   որին   նա   պատասխանեց . « Այո,  նա   արգելեց  մեզ    շրջվել  Քիբլայի   ուղղությամբ    կարիքները   հոգալու   ժամանակ ,   օգտագործել   աջ  ձեռքը ,  մաքրվելուց ,  օգտագործել   ամենաքիչը    երեք   քար  ,   կամ   մաքրել   մեզ  ոսկորով  կամ   պարարտանյութով :» (Մուսլիմ ,  Աբու  Դաուդ  և  Թիրմիզի ) Ի՞ՆՉ   Է   ՎՈՒԴՈՒՆ. Այն  մարմնի   որոշակի   մասերի   ջրով  լվանալն  է :  Այդ  մասերից   են  դեմքը,   երկու  ձեռքերը   և  երկու  ոտքերը :  Այն  նախապայման  է   և  պարտադիր,   և  կամավոր  աղոթքների   համար    փոքր   անմաքրությունններից   հետո:  Փոքր   անմաքրություններից   են     միզելը,  կղղանքը,    ուղտի  միս  ուտելը:    Վուդուն   սահմանվել  է  աղոթքի  հետ   ,  Հիջրայից  մեկ  ամիս   առաջ   և   այն    մուսուլման   ազգի  առավելությունն  է  մյուս   ազգերի   նկատմամբ : Լվացումը  հետևյալ   գործողությունների   նախապայմանն  է .·  Աղոթք  (Սալահ ),   անկախ  պարտադիր  է  ,  թե  կամավոր :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)   ասաց.« Ոչ   ոքի   աղոթքը   չի   ընդունվի   անմաքրության   վիճակում ,   մինչ  չկատարվի   լվացում :»  (Բուխարի   և  Մուսլիմ )·  Տաուաֆ    (Քաբբայի   շուրջայց) .   Ինչպես   Մարգարե   Մուհամեդը  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց. « Սուրբ   Տան  շուրջայցը  աղոթք  է ,  միակ   բացառությամբ ,   որ  Ալլահը   թույլատրել   է  խոսել   դրա   ընթացքում :»  (Մուսնադ  Շաֆայի )·  Հպումը   Սուրբ  Գրքին   (Ղուրանին  ) .  Աբու  բաքր  իբն  մուհամեդ  իբն  Ամրը   ասաց. «« Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն  ) գրեց  նամակ  ,  Յեմենի   մարդկանց  ,   որտեղ  ասվում   էր . «  Ոչ   ոքի   չի   թույլատրվում   հպվել Ղուրանին ,  մինչ   նա   մաքուր   չէ :»»  (Նասայի,  Դարքունթնի  և  Բայհակի)  ՎՈՒԴՈՒՅԻ    ԱՄԲՈՂՋԱԿԱՆ   ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ·  Մտադրությունը , ( նիյե) ,   սրտի   գործողություն  է  ,   որը   ոչ  մի   կապ   չունի   լեզվի   հետ :  Այն   նշում   է  ցանկություն   կամ   ծրագիր ,  որևէ   բան   անելու :   Այսպիսով,   մարդը   մտադրված  է   իր   սրտում   ներկայացնելու  վուդու    ( լվացում ) ,   որպեսզի   կարողանա   անել   գործողություններ ,   որոնք  պահանջում   են   այդ  :  Այդպիսի  գործողություններից   են   աղոթքը ,  տաուաֆը   և  Ղուրանին  հպվելը : Նա,   նաև , կարող  է  հեռացնել  անմաքրությունը   առանց  այդպիսի  մտադրության :  Չկա   ոչ  մի  հադիթ,  որտեղ  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)    հայտնում  է  մտադրության  մասին ,  վուդույի   ,  աղոթքի  կամ   որևէ   այլ   երկրպագության   դեպքերում :  Բացի  այդ,  Ալլահը  քաջատեղյակ  է   մարդու   սրտի  մտադրություններին :  Մտադրության   անհրաժեշտության   ապացույցը    հաղորդվել  է  Օմարի  ,  (թող  Ալլահը  գթա  նրան),  կողմից,   ով  ասաց.  « Գործողությունների    ամբողջականությունը   հիմնված  է  մտադրությունների  վրա  և  յուրաքանչյուրը  կպարգևատրվի  ըստ  իր  մտադրությունների :»  (Համաձայնեցված )·  Պետք  է  արտաբերել   «Բիսմիլեհ»  խոսքը  ,   որը  թարգմանվում   է    ինչպես  « Ալլահի   Անունով» :   Այդ  նշում  է  Աբու  Հուրեյրայի  հադիթը ,   որը   ասում  է .« Ոչ  մի  աղոթք  վավերական   չէ  առանց  վուդու  և   ոչ  մի  վուդու  վավերական  չէ  առանց   Ալլահի  Անունը   հիշատակելու :» (Ահմեդ ,  Աբու  Դաուդ ,  Իբն   Մաջահ )Առաքինի   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  նույնպես  ասաց. « Ցանկացած   կարևոր   բան   կլինի   թերի ,  կամ  քիչ   օրհնված,  եթե   այն  չի  սկսվել  Ալլահի  Անունով :»  (Ահմեդ )·  Անհրաժեշտ   է   լվալ   ձեռքի   ափերը   երեք   անգամ   վուդու   անելուց   առաջ :   Աուս  Իբն  Աուս  Ալ- Թակաֆին ,  ( թող  Ալլահը   գոհանա  նրանով ),  ասաց. « Ես  տեսա,   որ  Ալլահի   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)   լվաց  իր  ձեռքի   ափերը   երեք   անգամ  ,  երբ  վուդու   արեց :»  (Ահմեդ  և  Նասայի )Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )  նույնպես  ասաց. « Եթե  ձեզանից  ցանկացած  մեկը    արթնանում  է  ,  նա  չպիտի   իր   ձեռքերը   մտցնի  տարրայի  մեջ ,   մինչ     չլվանա  երեք   անգամ ,   քանի   որ   նա  չգիտի  ,  թե  որտեղ   էին   դրանք  կամ  ինչին  էին    հպվում ,   երբ   քնած   էին   գիշերվա   ընթացքում :»  (Համաձայնեցված )·  Պետք  է  ողողել   բերանը   և  քթանցքները   երեք   անգամ « Ալին, ( թող  Ալլահը   գոհանա  նրանով) ,  ջուր   ուներ  բերված  իրեն ,  որից   նա  ողողեց   իր   բերանը  և  քթածակերը,   հետո   նա  մաքրեց   իր   քիթը   ձախ   ձեռքով :  Նա   արեց   այդ   երեք   անգամ ,   հետո   ասաց.  Այսպիսին   էր   Ալլահի  Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն )  լվացումը :»  (Ահմեդ  և  Նասայի) Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  նույնպես   ասաց. « Եթե  մարդ   վուդու  է  անում ,  թող   մաքրի   քիթը  և  ,եթե  նա   մաքրում  է  իրեն    քարախճով   միզելուց   կամ  կղղանքից   հետո ,  թող  անի   այդ  կենտ   քանակով :» (Բուխարի )Աիշան , ( թող  Ալլահը  գոհանա   նրանով) ,  ասաց   Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն)   խոսքերը.« Բերանի    և  քթանցքների     ողողումը    վուդույի   կարևոր     մասն  է :»  ( Դարքութնի )Խորհուրդ  է  տրվում   օգտագործել   աջ  ձեռքը,  բերանը  և   քթանցքները  ողողելուց ,  այսինքն,  ջուր  ներս  քաշելուց   և  ձախը,  այն  դուրս  հանելուց :  Այս  հիմնված  է  Ալի  Իբն  Աբի  Տալիբի  ,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով ) , վարվելաձևի   վրա :« Երբ   նա  մտցրեց  իր  ձեռքը  տարրայի   մեջ  և   վերցրեց  մի    ափի   չափ  ջուր ,  նա  ,հետո  , ողողեց  իր  բերանը   և  քթանցքները   և   մաքրեց  դրանք   իր  ձախ   ձեռքով :  Նա  արեց  այդպես  երեք  անգամ :  Դրանից  հետո  նա  ասաց.  Այս  է  Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) վուդուն :»  (Նասայի ) ·  Անհրաժեշտ  է  լվանալ  երեսը  ամենաքիչը  մեկ  անգամ :  Ավելի   լավ   է    անել   այդ  երեք   անգամ ,  երեսին   ջուր  լցնելով :  Երեսը   պետք  է  ջրով   պատվի   վերևի   մասից,   որտեղից   աճում   են  մազերը   ,   մինչ   կզակը   կամ  մորուքը     և    աջ  ականջի   բլթակից   մինչ   ձախը :   Ղուրանը   ասում   է .« Օ,  դուք ,   ովքեր   հավատում   եք  :   Երբ  դուք   արթնանում  եք   աղոթելու  ,  լվացեք   ձեր  երեսները   և  ձեռքերը   մինչ    արմունկները  ,   սրբեք   ձեր   գլուխները ,   անց   կացնելով   թաց  ձեռքերը    մազերի   միջով   և   լվացեք   ձեր   ոտքերը   մինչ  կոճերը :» ( Ալ-Մեյիդահ  : 6)·  Լվանալ   ձեռքերը   մատների   ծայրերից   մինչ   արմունկը  ,  ներառելով   այն,  ամենաքիչը   մեկ   անգամ ,  սակայն  երեք   անգամ   ավելի   լավ   է :   Խորհուրդ   է  տրվում  սկսել   աջ  ձեռքից  ,  հետո   ձախից   և   անել   այդ  առանց  մատանու   կամ  ժամացույցի ,   որպեսզի     ջուրը   հասնի   ամեն   մասի :    Այս   մասին   նշվում  է   .« Աբու  Հուրեյրան , ( թող  Ալլահը   գոհանա   նրանով) ,   լվաց   իր   աջ   ձեռքը   մինչ   արմունկը ,  հետո  ձախը  նույն  ձևով :   Նա  լվաց   իր    աջ   ոտքը   մինչ   կոճը , հետո  ձախը  նույն   ձև : Հետո    նա  ասաց.   Ես   տեսա   Ալլահի   Մարգարեն   (Խ.Ա.Ո.Ն ) լվացվել   է   այսպես :»  ( Մուսլիմ )·  Թաց   ձեռքերով   գլուխը    սրբելը   առջևից    ետ  ,  հետո   դրա  շուրջ  , խրախուսելի   է :  Աբդուլլահ   Իբն   Զեյդ  ,  (թող  Ալլահը   գոհանա   նրանով) ,    ասաց. « Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)   սրբում   էր   իր   ճակատը    գլխի   ետևից   և   հետո   ճակատից   ետ  , իր   թաց  ձեռքերով :» (Սուննայի   հաղորդողներ) ·  Մարգարեյի   վուդույի    մեկ   այլ  նկարագրության   մեջ,   նշվում   է ,   որ  .« Նա  սրբում   էր   իր   գլուխը   ջրով   միայն   մեկ   անգամ :» (Համաձայնեցված )·  Ականջները   մաքրելը   մեկ   անգամ ,  ևս  խրախուսելի   է  :  Այն   արվում  է  ցուցամատը   ականջի  ներսից     և   բթամատը   ետևից :   Իբն   Աբբասը,  (թող  Ալլահը   գոհանա   նրանով),   Մարգարեյի   վուդույի   նկարագրությունում   ասաց. « Նա  սրբեց   իր   գլուխը   և   ականջները   մեկ   անգամ :»Մեկ   այլ   հաղորդման   մեջ   նա  ասաց. « Նա  սրբեց   իր   գլուխը   և   հետո   իր   ականջները  ցուցամատը   ներսի   և   բթամատը   դրսի   կողմից :»  (Ահմեդ  & Աբու   Դաուդ )·  Լվալ   ոտքերը   ամենաքիչը   մեկ   անգամ  ,  խրախուսելի   է  :   Սակայն   ավելի   լավ  է  ,  լվանալ  երեք   անգամ  ,  մատներից   մինչ   կոճերը  :  Կոճերը  անհրաժեշտ   է   լվանալ  նույնպես :    Իբն   Ամրը ,  (թող   Ալլահը   գոհանա   նրանով )   ասաց. « Մենք   ճամփորդության   մեջ   էինք   Մարգարեյի   հետ    և  Ալ-   Ասր   աղոթքը   անցել   էր :   Մենք   լվացվում   էինք  և   սրբում     թաց  ձեռքերով   մեր   ոտքերը,  չէինք  լվանում   դրանք   մանրակրկիտ ,   երբ  նա  ասաց  մեզ  բարձրաձայն . Անեծք   կրունկներին ,   դժոխքի   կրակների   պատճառով :» (Համաձայնեցված )·  Անհրաժեշտ   է  անել  վերոհիշյալ   քայլերը   կարգով   և    իրավահաջորդությամբ ,   ինչպես   նշվել  է  Սուրբ   Ղուրանում  ,   որի   իմաստը   թարգմանվում   է  հետևյալ   կերպ.« Օ,  դուք ,   ովքեր   հավատացել   եք :  Երբ   դուք   արթնանում   եք   աղոթելու ,  լվացեք   ձեր   երեսները ,  ձեռքերը   մինչ   արմունկները  և   թեթևակիորեն   սրբեք  ձեր   գլուխները   և   լվացեք   ձեր   ոտքերը   մինչ   կոճերը  :»  (Ալ- Մեյիդահ : 6)Իրավահաջորդություն    նշանակում  է ,   որ  չպետք  է  հետաձգել   մարմնի  մի  մասի    լվանալը,   մինչ  մյուսը  չորացել   է:   Օմարը,   (թող  Ալլահը   գոհանա  նրանով),    հաղորդեց,   որ .« Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)    տեսավ   մի  մարդու   աղոթելիս ,  սակայն  ,  նրա   ոտքերի   մի   մասին ,   այնքան  մեծ   որքան  դիրհամը,   ջուր   չեր   կպել :  Այսպիսով  ,  Մարգարեն    կարգադրեց   նրան   կրկնել   վուդուն  և   աղոթքը :» ՎՈՒԴՈՒՅԻ   ԳԵՐԿԱՐևՈՐ   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ·  Անհրաժեշտ  է   սկսել   ամենը   աջ  կողմից:   Աիշան ,  թող  Ալլահը   գոհանա   նրանով ,  ասաց,   որ  « Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  սիրում   էր   սկսել  աջ  կողմից ,   երբ  հագնում   էր  կոշիկ ,   սանրում   էր   մազերը  ,   լվացվում   էր   և   իր   ամեն   գործողությունները :» (Համաձայնեցված )Նա ( Խ.Ա.Ո.Ն)  նույնպես  ասաց.«Լվացում   կատարելուց  ,  սկսեք   ձեր   աջ  կողմից :» (Իբն  Մաջահ )·  Անհրաժեշտ  է  լվալ   մարմնի   մասերը   երեք  անգամ ,  բացի   գլխից,   որը   սրբում   են  մեկ  անգամ :« Մի   բեդվին   եկավ  Ալլահի   Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  մոտ ,  հարցնելու   վուդույի   մասին :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն  ) ցույց  տվեց  նրան  երեք  անգամ  ամեն  գործողություն    և   ասաց.   Այս  է  վուդուն :  Եթե   որևէ  մեկը   սրանից   ավելին   է  անում  ,  նա  սխալ   արարք  է  գործում :»  (Ահմեդ  և  Նասայի )·  Անհրաժեշտ   է  օգտագործել  միսվակ  կամ   ատամի   փայտիկ:  Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն )  ասաց. « Եթե   ես  չծանրաբեռնեյի   իմ   մարդկանց ,   ես  կհրահանգեյի   նրանց  ,   օգտագործել   ատամի   փայտիկներ ,  ամեն  վուդույի   ժամանակ :»  (Ահմեդ )·  Անհրաժեշտ  է  նաև   մատները   անց  կացնել  մորուքի   միջով :  Անասը ,  ( թող  Ալլահը   գոհանա   նրանով) ,   ասաց,   որ  « Մարգարեն ,   երբ   վուդու  էր   անում,   սովորություն   ուներ    վերցնել    ափով   լի  ջուր  և  լցնել   մորուքի   վրա  ,  և  մատները   անց  կացնել  դրա   միջով   և   հետո   ասել.  Այսպես   է  ,  իմ  Տերը ,   փառք  լինի  Նրան ,  հրամայել  է  ինձ :»  (Աբու  Դաուդ ,  Բայհաքի  և   Հակիմ ) ·  Տրորել ,   լվացված  մասերը   խրախուսելի  է :  Աբդուլահ  իբն  Զեյդը ,  (թող  Ալլահը   գոհանա  նրանով ),  ասաց. « Մարգարեյին ( Խ.Ա.Ո.Ն)  բերում  էին   Մուդի   մեկ  երրորդը,  այսինքն,  մոտ   վեց  հարյուր   գրամ  ջուր :  Նա  լվացում   էր   անում   և  տրորում  էր   իր   ձեռքերը :»  (Իբն  Խուզեյմա )·  Որպեսզի     ավելացվի   ճակատի   պայծառությունը,   պետք  է   լվալ   դրա   վերին   մասից  , մինչ  մազարմատները ,  այս  պետք  է  անել,  երբ   լվանում  ենք     դեմքը  ,  ինչպես  նաև   ձեռքերը   մինչ   արմունկները  և   ոտքերը   մինչ   կոճերը :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Իմ   մարդիկ   կգան   Դատաստանի   Օրը   պայծառ  երեսներով ,   ձեռքերով  և   ոտքերով   ,  վուդույի   հետքերով :  Եթե  ձեզանից  մեկը   կարող  է  երկարացնել   պայծառությունը ,  թող  անի  այդ:» ( Համաձայնեցված )·  Անհրաժեշտ  է   Մատները   անց  կացնել   ձեռքերի   և   ոտքերի   մատների   արանքով  :   Իբն   Աբբասը ,  ( թող  Ալլահը   գոհանա   նրանով) ,    հաղորդեց  մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն )  խոսքերը. « Երբ  դու   վուդու  ես   անում,  անց  կացրու   մատները   ձեռքերի   և   ոտքերի   մատների   արանքով :» (Ահմեդ ,   Թիրմիզի   և   Իբն   Մաջահ) ·  Անհրաժեշտ  է   հանել   մատանին,   այնպես  որ   ջուրը    հասնի   այնտեղ :  Աբու  Ռաֆեան,   (թող  Ալլահը   գոհանա  նրանով)  ,   ասաց,   որ  « Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)   սովորություն    ուներ   հանել    իր   մատանին,   երբ   վուդու   էր   անում :»·  Խրախուսելի   է   նաև   քթի   մեջ  ջուր   քաշել ,   բացի   նրանցից  ,  ովքեր   պահքի   մեջ  են  :  Լաքիթ   իբն   Սաբուրան   ասաց. «« Օ,  Ալլահի  Մարգարե  (Խ.Ա.Ո.Ն)  ,ասա   ինձ  վուդույի   մասին :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց .   Կատարիրի  կատարյալ   վուդու ,  անց  կացրու   քո   մատները   ձեռքի   և   ոտքի   մատների   արանքով   և  ջուր   քաշիր   քթի   մեջ  ,  եթե  պահք   չես   պահում  :»»  (Սուննայի   հաղորդողներ )·  Անհրաժեշտ  է   նաև     զուր   չվատնել   ջուրը :  Աբդուլահ  իբն    Մուղաֆալը ,  ( թող  Ալլահը   գոհանա  նրանով ) ,   լսեց ,   որ   իր   որդին   ասաց. « Օ,  Ալլահ,   ես  խնդրում   եմ   Քեզ  ,  տալ   ինձ   սպիտակ   ապարանք   Դրախտի   աջ  կողմում  ,   եթե   ես   մտնեմ   այդտեղ :»  Նա  ասաց   նրան . «  Զավակս,   Խնդրիր   Ալլահից   Դրախտ  և   ապաստան   Դժոխքից  :  Ես   լսեցի,   որ  Ալլահի   Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն)  ասաց.« Այս   ազգի   մեջ  կլինեն   մարդիկ,   ովքեր   ոտնձգություն   են   արել   մաքրման  և   խնդրանքների   հարցում :»  ( Աբու  Դաուդ )Այս   հարցում   մեր   օրինակն  է  մեր   Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ):« Նա  սովոր   էր   լոգանք   ընդունել   Սաայով[2] ,   (մոտ  2.5   լիտր   ջրով ) մինչ   հինգ   Մուդ  և   վուդու   անել   մուդով ( մոտ  0.6  լիտր)» ( Համաձայնեցված )·  Խոսքեր ,   որոնք  նախոչդում   են   դրան :   Օմարը,   (թող  Ալլահը   գոհանա   նրանով),   ասաց,   որ   Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  աաց. «« Եթե   որևէ   մեկը   կատարյալ   ձևով   լվացվում  է  և   հետո   ասում   է . « Ես  վկայում   եմ  ,   որ  չկա  ոչ   մի   իրական   աստված   քան  Ալլահը,  Միակը ,   ով  չունի   զուգընկեր   իր   հետ  և  վկայում   եմ  ,   որ  Մուհամեդը   Իր   ստրուկն  է   և   Մարգարեն »,  ապա   Դրախտի   ութ  դարպասները   կբացվեն  նրա   համար ,  մտնելու  ցանկացած   մեկով :»» (Մուսլիմ )·  Խրախուսելի  է   ներկայացնել   երկու  ռաքյաթ   վուդույից   հետո,   որը   կոչվում  է  վուդու   աղոթք ,  և   որը   հիմնված  է  Մարգարեյի  սովորության  վրա ,  որի   մասին  հաղորդել   է  Ուքբահ  Իբն  Ամերը,   (թող  Ալլահը   գոհանա  նրանով) .« Եթե   մարդ  լվացվում  է   լավ,  հետո   աղոթում  է  երկու   ռաքյաթ   նվիրվածությամբ   իր  մամնով  և   սրտով ,  նա ,   անկասկած ,   տեղ  կունենա  Դրախտում :»  (Մուսլիմ )  ԲԱՆԵՐ,  ՈՐՈՆՔ   ԴԱՐՁՆՈՒՄ   ԵՆ   ՎՈՒԴՈՒՆ   ԱՆՎԱՎԵՐ·  Մարմինը   որևէ   բանից  դատարկելը,  ինչպես  միզելը,  կեղտոտելը  ,  կամ   քամի   բաց  թողնելը :  Ամենաբարձրյալ   Աստվածն   ասաց. «...  կամ ,  մեկը  գալիս  է  բնական  կարիքներից  հետո :» (Ալ- Մայդահ :6)Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց. « Ձեզանից   ցանկացածի   աղոթքը,   ով  անմաքրության   վիճակում  է ,  (հադաթ),   չի   ընդունվի ,  մինչ   չկատարվի  լվացում :» Մի  մարդ  հարցրեց   Աբու   Հուրեյրային,   (թող  Ալլահը   գոհանա   նրանով) . Ի՞նչ   է  «Հադաթը»  Աբու   Հուրեյրա :  Նա   պատասխանեց .  « Քամի   բաց  թողնելը :»  (Համաձայնեցված )·  Ուրետրալ   ելքի   կամ  նախասերմնային   հեղուկի ( մադհի)  և   շագանակագեղձի   սեկրեցիայի  (վադի )  դեպքերում :   Ալին   ասաց. « Ես  մի   մարդ  էի,   ում  նախասերմնային   հեղուկը   հեշտությամբ   հոսում   էր :  Այսպիսով ,  ես  խնդրեցի   մի  մարդու   այդ   մասին   հարցնել  Ալլահի   Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն),   (քանի   որ   նա   կապ   ուներ   նրա   դստեր   հետ) :  Երբ   նա  հարցրեց   Մարգարեյին  (Խ.Ա.Ո.Ն) ,   նա  ասաց.  Լվա  քո  սեռական  օրգանը   և   լվացում   արա :»  (Բուխարի  )·  Կատարյալ   քնի  դեպքում  ,  որի   ժամանակ    մարդը   անգիտակից   է :   Ալին,  (թող  Ալլահը   գոհանա  նրանով ),   հաղորդեց  ,   որ   Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)   ասաց.« Աչքը ,   երբ   արթնանում  է  ,  կանխում  է  քամու   բաց  թողումը :  Եթե   որևէ   մեկը   քնում  է ,   նա  պետք  է  կատարի   լվացում :»  ( Ահմեդ ,  Աբու  Դաուդ  և   Իբն   Մաջահ )Ամեն   դեպքում ,  քնկոտությունը ,   որի   ընթացքում  մարդ   գիտակից   է ,  անվավեր   չի   դրաձնում  վուդուն : ·  ՈՒղտի   մսի   օգտագործման  դեպքում:  Ջաբիր  Իբն  Սամուրահը,   (թող  Ալլահը   գոհանա   նրանով) ,   հաղորդեց ,   որ   մի   մարդ   հարցրեց  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն )«« Անհրաժե՞շտ  է ,   արդյոք   լվացում   անել   ոչխարի   մսի   օգտագործումից   հետո :»  Նա   պատասխանեց . «  Եթե   դու   ցանկանում  ես   լվացում    անել ,  այլապես,  մի   արա   այդ :»  Մարդը  կրկին   հարցրեց. «  Անհրաժե՞շտ   է  լվացում   անել   ուղտի  մսի   օգտագործումից   հետո :» Նա  ասաց. «  Կարո՞ղ  ենք   մենք    աղոթել   ուղտի   մնացած   մասերի   վրա :»  Նա   պատասխանեց .« Ոչ:»»  (Մուսլիմ  և   Ահմեդ )·  Զգայության   կորուստների   դեպքում,   որոնք  կարող   են   պատճառ   լինել   լուսնոտության ,   էպիլեպսիայի ,   գիտակցության   կորստի,   թմրամոլության  և   հարբեցողության:   Գիտակցության   առկայությունը   վուդույի   վավերականության   նախապայմանն  է : ·  Ձեռքի   ափով   սեռական  օրգաններին   հպվելու  դեպքում : Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց.« Եթե  տղամարդը   ձեռք  է  տալիս   իր   առնանդամը ,   նա  պիտի  վուդու   անի   և   եթե   կինն  է  ձեռք  տալիս  իր  ցայքլը,   նա   նույնպես   պիտի   վուդու   անի :» ( Ահմեդ  ) ·  Փսխելու   դեպքում :  Հաղորդվել  է ,   որ  « Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  փսխեց  և   այնուհետ  վուդու   արեց :» (Ահմեդ )·  Անկանխատեսված    արյունահոսության   դեպքում:  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն  ) ասաց. « Ով  փսխում,   քթից   արյունահոսում   է  աղոթքի   ժամանակ  ,   պետք  է  վուդու   անի :»·  Կնոջը  հպվելու  դեպքում,   որը   կատարվում  է  ցանկությամբ  և   հաջորդում  է  սերմնաժայթքումով:  Իբն   Աբբասը   ասաց.   Սերմնաժայթքումը   ունի   լողանալու   կարիք :  Ինչ   վերաբերվում  է   նախասերմնային   հեղուկին,   (մադհի)   և  շագանակագեղձի    սեկրեցիային   (վադի) ,   նա  ասաց.  Լվացեք   ձեր   առնանդամը   և   վուդու   արեք  ,  ինչպես  պահանջվում  է  աղոթքի   ժամանակ :  Վուդուն  խորհուրդ  է  տրվում   հետևյալում·  Քնելուց   առաջ :  Ալ- Բարա  Իբն  Ազիբ ,  (թող  Ալլահը   գոհանա   նրանով ),   հաղորդեց .Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց. « Անկողին   մտնելուց   առաջ   լվացում   արեք ,  այնպես ,  ինչպես   աղոթքից   առաջ ,   պառկեք   աջ  կողմի  վրա  և  ասեք.«  Ալլահումա  ասլամթու   ուաջհի  իլեյք ,   ուա  ֆաուադաթի   ամրի  իլայք ,   ուա   ալջաթու  Զահրի  իլայք ,  ռաղբաթան  ուա  ռահբաթան  իլայք ,  լա  մալջա  ուա  մանջա  մինկա  իլլա  իլայք : Ալլահումա  ամանթու  բիկիթաբիքալ  լադհի  անզալթա ,   ուա  բինաբիյիքալ  լադհի  առսալթա .» ,  որը   թարգմանաբար   նշանակում  է . Օ,  Ալլահ ,  ես  անձնատուր   եմ  լինում  Քեզ   և   վստահում  եմ  ամենը  Քեզ  և  կախված  եմ  լինում  Քո  օրհնանքից,   Քո   և   վախով  ,և  հույսով : Չկա  փախուստ   Քեզանից   և  չկա  պաշտպանության   որևէ  վայր   և   ապահովություն ,  բացի  Քեզանից : Օ,  Ալլահ ,  ես  հավատում   եմ   Քո  Գրքին,  (Ղուրանին) ,  որը  Դու  լուսաբանել  ես  և  Քո  Մարգարեյին  ((Մուհամեդին) (Խ.Ա.Ո.Ն)) ,  որին  Դու   ուղարկել  ես :  Ապա ,  եթե  դու  մահանաս  այդ  գիշեր ,  դու  կմահանաս  իրական  կրոնում ,  (այսինքն ,  Իսլամում) :   Թող  հետևյալ  խոսքերը  լինեն  քնելուց  առաջ  քո  վերջին  խոսքերը  :''  (Բուխարի )·  Մեծ  ծիսական  անմաքրության  (Ջանաբայի)  դեպքում,   եթե  մարդ  ցանկանում  է  սնվել,  ըմպել ,  քնել  կամ  նորից  սեռական  հարաբերություն  ունենալ :  Ամմար  Իբն  Յասերը   ասաց. « Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  խորհուրդ  տվեց   մարդուն,   ով  Ջանաբայի  մեջ  է ,  վուդու   անել ,  ինչպես  անում  է  աղոթքի   դեպքում ,  եթե  նա   ցանկանում  է  սնվել,   ըմպել  կամ   քնել :»  (Ահմեդ  և  Թիրմիզի)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  նույնպես  ասաց.« Եթե  մարդը   գնում  է   անկողին  կնոջ  հետ  և   հետո  մտադրվել  է  նորից  մերձենալ ,  թող  վուդու  անի :»  (Հաղորդված   բոլորի   կողմից,  բացի  Բուխարիից)·  Ծիսական   լոգանքից   առաջ,  ջանաբայի   և  ամսականներից  և  հետծննդյան  ժամանակների   դեպքում :  Աիշան, ( թող  Ալլահը   գոհանա   նրանով),   ասաց,   որ «Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) ,  Ջանաբայի  լոգանքից   առաջ ,  սովորություն   ուներ  լվալ  իր  ձեռքերը  և  օգտագործում   էր  իր   աջը  լցնելու  ջուր   իր   ձախ   ձեռքին,  լվալու   իր  մասնավոր   մասերը,  հետո  վուդու  էր  անում ,  այնպես  ,  ինչպես  աղոթքի  համար :»  (Համաձայնեցված  բոլորից )·  Վուդույի  թարմացում  ամեն  աղոթքի   դեպքում :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Եթե  դժվար  չլիներ   իմ  ազգի  համար ,  մուսուլմանների ,  ես  հրաման  կտայի    նրանց  վուդու  անել  ամեն  աղոթքի  ժամանակ  և   օգտագործել  ատամի   փայտիկ  ամեն  վուդույի    հետ :»  (Ահմեդ )Նա  նույնպես  ասաց. « Եթե  մարդ  վուդու  է անում,   մինչ   նա   ծիսականորեն   մաքուր  է ,  նրա  վուդույի   պարգևը   կլինի   տաս  բարիք,  (այսինքն   տաս  հասանեթ   կգրվի   նրան) :»  (Աբու  Դաուդ ,  Թիրմիզի  և  իբն  Մաջահ )  ՈՐՈՇ  ԽԱԽՏՈՒՄՆԵՐ   ՎՈՒԴՈՒՅԻ   ԺԱՄԱՆԱԿ·  Մտադրվելով    վուդու   անել :  Ըստ  Իբն  Ալ- Քայումի ,  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն) սովորություն  չուներ   բարձրաձայն   ասելու  վուդույի   սկզբում . «Ես  մտադրվել  եմ  հեռացնել  ծիսական  փոքր  անմաքրությունը  կամ  դարձնել   աղոթքը  թույլատրելի :» Ոչ  էլ  նրա   ուղեկցորդները  արել  են  այդ ,   ոչ  մի  խոսք  չէր   ասվել  ,  լինի  դա  հաստատուն,   կամ  կասկածելի  շղթայից :  Իմամ   Իբն  Տայմիյան   ասաց.   Մտադրությունը,   անելու  լվացում  (այսինքն   վուդու ,   մեծ   ծիսական   մաքրում  ,  (ծիսական   լոգանք) ,  Տայամում ,  աղոթք  (սալաթ),   պարտադիր   բարեգործություն   (զաքյաթ ), քավություն   և   ուրիշ   երկրպագություններ) ,  չի   պահանջում   արտաբերել   որևէ   բան,  ինչպես   համաձայնեցված  է  իսլամի  Իմամների   կողմից :   Մտադրությունը   սրտում  է :  Եթե   մարդ   արտաբերում  է   անմտադրված ,   հակառակը,   ինչ  նա   մտադրվել   էր   իր   սրտում  , ապա  ինչ  նա  մտադրվել  է,  այդ    վավեր  կլինի :  (Ֆատուա  Քուբրա  էջ.213,   Մաքրման  Գիրք )·  Արտահայտություններ  ,  վուդու   անելու   ժամանակ,  երբ  մարդ  լվանում  է   մարմնի  մասերը ,   ինչպես   օրինակ,   երբ  լվանում   են   աջ   ձեռքը ասեն. « Օ,  Ալլահ , Տուր   ինձ  իմ  Գրառումներիի   Գիրքը   Դատաստանի   Օրը   աջ  ձեռքը:» « Երեսը   լվալուց   պետք  է  ասել .» Օհ,  Ալլահ ,  Դարձրու   իմ   դեմքը   պայծառ այն   օրը ,   երբ  որոշ   դեպքեր   կպայծառանան  և  մյուսները   կմթագնեն :»  Ըստ   Իբն  Քայումի , ապացուցված  է ,  որ  ոչինչ   չի  ասվել   Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)   կողմից   վուդույի   ժամանակ ,   բացի «Բիսմիլեհ»-ից,   որպես   սկիզբ   և   վկայություն : »  Չկա   ոչ  մի   իրական   աստված  բացի  Ալլահից  և  Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն )  Իր   Մարգարեն  է:  Օ,  Ալլահ ,  Դարձրու   ինձ  նրանցից,  ովքեր   շրջվում  են  դեպի   Քեզ  քավությամբ   և  նրանցից,  ովքեր  մաքրում  են  իրենց :»  Մեկ  այլ  սովորությունում,   հաղորդված  Նասայի   կողմից ,   նշվել  է  հետևյալ   արտահայտությունները.« Օ,  Ալլահ,  Փառք  և   Գովք  լինի   Քեզ : Ես  վկայում  եմ ,   որ  չկա  իրական   աստված ,  քան  Դու :  Ես   փնտրում  եմ  Քո  թողությունը  և   շրջվում  եմ   առ   քեզ   քավությամբ :»Պետք  է  սրբել   պարանոցը  ,  գլուխը   սրբելուց   հետո :  Իմամ  իբն  Տայմիյան ,  (թող  Ալլահի  գութը   լինի  նրան) ,  ասաց.  Չկա   որևէ   ապացույց  ,  որ   Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն)  սրբեց  իր  պարանոցը  վուդույում ,  և   ոչ  մի   Հադիթ  չի   հաղորդվում : Ոչ  մի  սովորություն  ,  որը   նկարագրում  է Մարգարեյի  վուդուն ,  չի  պարունակում  նշում,   որ  նա  սրբում  է  իր  պարանոցը : Այսպիսով ,  մուսուլմանական   գիտնականների    մեծամասնությունը  չեն  խրախուսում   այս  գործողությունը : Նրանք,  ովքեր  խրախուսում  են ,   հիմնվում   են  Աբու  Հուրեյրայի  հաղորդած  սովորության   վրա , որը   թույլ  է :  Եթե  մարդ  չի  սրբում   իր  պարանոցը ,  նրա  վուդուն  համարվում  է  վավեր : (Ֆատուա  Քուբրա ,  էջ. 280, Մաքրության  Գիրք)·  Վուդույի   համար   նախատեսված   մասերի   անկատար  լվացման  դեպքում.«Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  տեսավ   աղոթող  մարդու  և  նկատեց ,  որ  նրա   ոտքերի     դիրհամի   չափով   մասը   չուներ   ջրի   հետքեր :  Այսպիսով,  նա   հրահանգեց   նրան  կրկնել    իր  վուդուն :» ( Հաղորդված  Իմամ  Ահմեդի,  Աբու  Դաուդի կողմից,  ով   ավելացրեց  'և  աղոթքը'  բառերը  և   Ալ  Հակիմի   կողմից.)·  Վուդույի   կրկնության   դեպքում,  առանց  աղոթքի  (սալաթի),   երկու  վուդուների  միջև .  Իմամ  Իբն  Տայմիյան  ասաց.  Իրավաբանները  միայն   քննարկում  են   մարդու  վիճակը ,  ով  աղոթում  է  առաջին  վուդույից  հետո,  արդյոք  խրախուսելի  է  վերականգնել   վուդուն :  Այն  դեպքում,   երբ  նա     չի   աղոթում  դրանից  հետո ,  չի   խրախուսվում  նրան  վերականգնել   վուդուն :  Այսպիսի  վուդուն   կարող  է  նույնիսկ  հանդիսանալ  հերետիկության   գործողություն ,   որը   Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  Սուննայի  և  մինչ   օրս  բոլոր   մուսուլմանների  գործնականի   հետ  հակամարտության   մեջ  է : ·  Գերազանցել   երեք  անգամից ավել  վուդուն,  նույնպես  Մարգարեյի  հրահանգներին   դեմ  է:  Նա  ասաց. «Եթե  մարդ  նորարարություն    արեց   իր  կրոնում  մի   բան ,  որը   դրան  չի   պատկանում ,  ապա  այն  կմերժվի:»  (Համաձայնեցված )·  Որոշ   մարդիկ,  ունենալով  աղտ  մարմինների  կամ  հագուստի  վրա ,  ոչ  միայն  չեն   հեռացնում  այն  լվալով,  այլև  կարծում  են,  որ  պետք  է  կրկնեն  վուդուն : Շեյխ  Սալեհ  Ալ- Ֆոզանսը  պատասխանելով   տվյալ   խնդրին  վերաբերվող  հարցին ,  ասաց. Եթե    աղտ  կա   մարդու   մարմնի  կամ  հագուստի  վրա ,  նրա  վուդու  անելուց  հետո ,  ապա   այն  չի  ազդում  դրա  վրա  ,  քանի  որ  նա  ոչինչ  չի  արել  անվավեր  համարելու  այն:  Միակ  բանը,   որ  նա  պիտի  անի այն  է, որ   լվանա   աղտը   մարմնից  և  հագուստից  և  աղոթի  և  ոչ  մի  սխալ  բան  չկա  այստեղ :  (Ֆատուա  նուրուն  ալա- Դարբ ,  էջ. 107)·  Երեսը  լվալու  դեպքում ,  պետք  է  լվալ  ամբողջ  երեսը  ներառելով  մորուքի  և  ականջների   եղած  տարածքը :·  Որոշ  կանայք ,  վուդույից  հետո ,  կարող  են  մաքրել  փոքրիկ   երեխաների  մասնավոր  մասերը  ձեռքերով ,  հետո  գնալ  աղոթելու ,  չնայած  այն  բանի ,  որ  իրենց  վուդուն  անվավերական  է  դարձել,  իրենց  երեխաների  մասնավոր  մասերին  հպվելուց  հետո :·  Որոշ  կանայք  ունեն  մատնահարդարանք :  Պետք  է  նշել ,  որ  այս  կկանխի  ջրի   հասնելը  եղունգների,  այսպիսով  կդարձնի  վուդուն   անկատար,  անվավեր  և  աղոթքը   կդառնա  անվավեր :  Այսպիսի  կանայք   պետք  է  կրկին  աղոթեն,  վավեր  վուդու  անելուց  հետո :  Նույնը  վերաբերվում  է   մարմնի  որևէ  մասի  ներկին  կամ  շպարին ,  որը  պետք  է  լվալ,  եթե  չկա   թույլատրելի   բացատրություն :  ·  Որոշ  մարդիկ  կարծում  են ,  որ  մասնավոր  մասերի  լվանալը  պահանջվում  է  ամեն  վուդույի  հետ,  որը  ճիշտ  չէ : Այն  պահանջվում  է   մարդուց,  ով  պատասխանում  է  բնության  կանչին :  Քնի  կամ  քամու  բաց  թողման  դեպքում ,  չի  պահանջվում  լվալ  մարմնի  այդ  մասերը ,  կարելի  է  անմիջապես  անել  վուդու :  ·  Որոշ  մարդիկ  կարող  են  կարծել ,  որ  կենդանիների  մասնավոր  մասերին  հպումը  անվավերականացնում  է   վուդուն :  Ըստ  Իմամ  Իբն  Տայմիյայի, կենդանի  կամ  մեռած  կենդանու  մասնավոր  մասերին  հպումը  չի  անվավերականացնում  վուդուն :  (Ֆատուա  Քուբրա էջ. 280 , Մաքրման  Գիրք)  ՈՐՈՇ   ՎՃԻՌՆԵՐ  ՎՈՒԴՈՒՅԻ   ՀԵՏ   ԿԱՊՎԱԾՀարց.  Եթե  մարդ  վուդու  է  արել ,  այնուհետ  գնացել  աղոթելու ,  արդյո՞ք  նրա  աղոթքը  անվավեր  է  դառնում,  այն  դեպքում,  երբ  նա  զգում  է ,  որ  կարծես  որևէ  բան,  ինչպես  մեզը,  կաթում  է  :Պատասխան.  Սոսկ  զգացումը,   որը  հիմնված  է  կասկածի  վրա,  չի  անվավերականացնում  աղոթքը ,  այսպիսով,  նա  չպիտի  դադարեցնի   իր   աղոթքը : «Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն)  հարցրեցին  մի  մարդու  մասին,  ով  զգում  էր,  թե  ինչ  որ  բան  է  կատարվում  իր  հետ  աղոթքի  ժամանակ  և  նա  պատասխանեց .«  Նա  չպիտի  դադարեցնի   իր  աղոթքը  մինչ  չլսի  ձայն  կամ  չզգա  վատ  հոտ :» (Բուխարի,  Մուսլիմ ,  Թիրմիզի ,  Իբն  Մաջահ  և  Ահմեդ )Ամեն  դեպքում ,  եթե  նա  համոզված  է ,  որ  մեզի  կաթիլները  իրոք,  թափվում  են  ,  նրա  վուդուն  կլինի  անվավեր  և  պահաջվում  է  լվալ  այն,  մինչ  մաքրվելը (և  հետո   նրա  աղոթքը  անվավեր  չի  լինի  ,  եթե  նա  անի,  ինչ  պահանջվում  է) : (Ֆատուա  Քուբրա էջ. 281 Մաքրման  Գիրք)Հարց.  Եթե  մարդ  համբուրում  կամ  գրկում  է  կնոջը և  արտազատում  է  նախասերմնային  հեղուկ,  արդյո՞ք   պահանջվում  է  կրկնել  վուդուն,  թե  ոչ : Պատասխան.  Նրա  վուդուն  դառնում  է  անվավեր:  Նա  պետք  է  մաքրի  իր  մասնավոր  մասերը  և  կատարի  վուդու : (Ֆատուա  Քուբրա  էջ. 294,  Մաքրման  Գիրք)Հարց.  Եթե  թարախը  անդադար   հոսում  է  տղամարդու   առնանդամից ,  արդյո՞ք   նրա  աղոթքը    վավեր  է:Պատասխան.  Նա  չպիտի  դադարի   իր  աղոթքը ,  բայց  նա  պիտի  աղոթի  ինչպես  հարմար  է  նրան :  Եթե  թարախի   արտահոսքը   չի  դադարում  վուդու  և  աղոթք  կատարելու   ժամանակահատվածում  ,  նա  պիտի  աղոթի   թարախի  առկայության դեպքում : Ամեն  դեպքում,  նա  պիտի   օգտագործի  որոշ  պահպանիչ  միջոցներ ,  թարախի  տարածումը  կանխելու  համար :  (Ֆատուա  Քուրբրա ,  էջ . 310  Մաքրման  Գիրք ) Հարց.  Բավակա՞ն  է  արդյոք,  ծիսական  լոգանքը  (Ղուսլ) ,  որպեսզի  վուդու  չարվի : Պատասխան.  Եթե  մարդուց  պահանջվում  է  ծիսական  լոգանք ,  նրան  խորհուրդ  է  տրվում  նախորոք  վուդու  անել : Այսպիսով,  նա  կատարյալ  վուդու  է  անում ,  հետո  լոգանք ընդունում :  Երբ  նա  ավարտում  է  լոգանքը ,  նրանից  չի  պահանջվում  անել  վուդու : Սակայն, եթե  նա  ծիսական  լոգանք  է  ընդունում  միայն , առանց  վուդույի, հետևելով  դրա  հերթականությանը ,  ապա  այս  դեպքում  վուդուն  անհրաժեշտ  չէ :  (Իսլամական  վճիռ  որոշ  գիտնականներից  էջ. 1/ 191) ԳՈՒԼՊԱՆԵՐԻ  ՎՐԱ  ՄԱՔՐԵԼԸ.Այս  գործողության  թույլտվությունը   և  վավերականությունը  հիմնված  է  Ջարիր  Իբն  Աբդուլայի  սովորույթի  վրա .«Ես  տեսա, որ   Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  միզեց  և  հետո  վուդու  արեց  և  սրբեց  իր  Քուֆերը  գուլպաները  :» (Համաձայնեցված )Լվացվել,  հետո  գուլպա  հագնելը  և  հետո  դրանց  վրա սրբելը  մյուս  լվացման  համար ,  ավելի  լավ  է ,  քան  դրանք  հագնելը  առանց  լվացման  և  հանելը  հաջորդի  համար : Ալ- Մուղիրահ  Իբն  Շուբահը  ասաց. ««Ես  Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  հետ  ճամփորդության  մեջ  էի :  Ես  մտադրվեցի  հանել  իր  կաշվե  գուլպաները ,  բայց  նա  ասաց. «Թող,  քանի  որ  ես  դրանք  հագել  եմ  վուդու  անելուց  հետո »  և  նա  սրբեց  դրանց  վրա :»»  (Համաձայնեցված )ՄԱՔՐՄԱՆ  ՀԱՄԱՐ  ՆԱԽԱՏԵՍՎԱԾ  ՄԱՍԵՐԸ.Պետք  է  մաքրել,  սրբել  գուլպաների  մակերեսը ,  ինչպես  արել  է  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն):  Ալին,  թող  Ալլահը  գոհանա  նրանով   ասաց. «Եթե  կրոնը  հիմնված  լիներ  անձնական  կարծիքի  վրա ,  ապա  գուլպաների  խորը  մակերես  մաքրելը,  սրբելը  կլիներ  ավելի  համապատասխան :  Ես  տեսա  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  սրբեց  իր  կաշվե  գուլպաների  մակերեսը :» (Աբու  Դաուդ  և  Տաբրանի )ԳՈՒԼՊԱՆԵՐԻ  ՄԱՔՐՄԱՆ  ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ.1.  Կաշվե  գուլպաները  և  դրա  նման  բաները ,  պետք  է  հագնել  վուդույից  հետո :  Այս  հիմնված  է  Ալի  Մուղիրահի  վերոհիշյալ  սովորության  վրա :2. Գուլպաները  պիտի  մաքուր  լինեն  աղտից :  Եթե  դրանք  մաքուր  չեն,  ապա  չի  կարելի   օգտագործել  ,  սրբելու  կամ  աղոթքի  համար :« Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  մեկ  օր առաջնորդում  էր  իր   ուղեկցորդներին  աղոթքում,  իր  գուլպաները  հագին :  Աղոթքի  ընթացքում  նա  հանեց    դրանք ,  որովհետև  Ջիբրիլը,  Գաբրիելը  ասաց,  նրան  ,  որ  դրանք  մաքուր  չեն:» 3.Կաշվե  գուլպաների  և  դրա  նման  բաների  սրբելը  պահնջվում  է  միայն  վուդույի  դեպքում, այլ  ոչ  թե  ծիսական  լոգանքի  ղուսուլ:  Սաֆուան  Իբն  Ասսալը  ասաց. «Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց   մեզ , չհանել  մեր  գուլպաները մինչ  մենք  ճամփորդում  էինք  երեք  օր  և  գիշեր,  բացառության  այն  դեպքերի ,  երբ  գտնվում  ենք  մեծ  ծիսական  անմաքրության  (ջանաբա ) մեջ :  Միայն  միզելու ,  կղղանքի  և  քնելու  դեպքում ,  մենք  կարող  ենք  սրբել  դրանք :» (Ահմեդ , Թիրմիզի  և  Նասայի )4. Գուլպաների  սրբելը  պիտի  լինի  որոշակի  ժամանակի  սահմաններում ,  որը  մեկ  օր  և  գիշեր  է  բնակիչների  և  երեք  օր  ու  գիշեր  ճանապարհորդների  համար :  Ալի  Իբն  Աբի  Տալիբը  հարցրեց  սրբելու  ժամանակի  սահմանումների  մասին  և  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  պատասխանեց «Ճանապարհորդողի  համար .  Երեք  օր  ու  գիշեր ,  բնակչի  համար , մեկ  օր  ու  գիեր :» (Մուսլիմ  և  ուրիշներ )5.  Գուլպաները  պետք  է  ծածկեն  ոտքերի  այն  մասերը ,  որոնք  պետք  է  լվալ: ԳՈՒԼՊԱՆԵՐԻ  ՄԱՔՐՄԱՆ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ .Հագնելով  մաքուր  գուլպաներ  կամ  կոշիկներ  լվացումից  հետո ,  մուսուլմանը  կարող  է  սրբել  դրանք  ջրով ,  հանելու  և  ոտքերը  լվալու  փոխարեն :  Նա  պետք  է   անց  կացնի իր  թաց  աջ  ձեռքը  իր  աջ ոտքով,  ոտնաթաթերից  մինչ  վերին  մասերը ,  հետո  թաց  ձախ  ձեռքը ,ձախ  ոտքին  նույնապես:  Ալ-Մուհիրա Իբն Շուբահը, ( թող  Ալլահը  գոհանա  նրանով ),  նկարագրեց  Մարգարեյի  վուդուն  ասելով.« Հետո  նա  վուդու  արեց  և  սրբեց  գուլպաները  դնելով  իր  աջ  ձեռքը  աջ  գուլպային  և  իր  ձախ  ձեռքը  ձախ  գուլպային ,  հետո  սրբեց  նրանց  մակերեսը  մեկ  անգամ,  կարծես  ես  տեսնում  եմ  նրա  մատների  հետքերը  գուլպաների  վրա  հիմա :»ԺԱՄԱՆԱԿԻ   ՍԱՀՄԱՆՈՒՄԸ.·  Երեք  օր  ու  գիշեր  ճանապարհորդի  և  մեկ  օր  ու  գիշեր  բնակչի  համար,  ըստ  Ալիի  վերոհիշյալ  սովորության : ·  Ժամանակահատվածը  սկսվում  է  առաջին  մաքրումից , փոքր  ծիսական  անմաքրությունից  (հադաթ ) հետո ,  որը  հիմնված  է  գիտնականների  վճռի  վրա  և  ավարտվում  է  24  ժամում  բնակչի  և  72  ժամում  ճանապարհորդի  համար : ԲԱՆԵՐ , ՈՐՈՆՔ  ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ  ԵՆ  ՄԱՔՐՄԱՆ   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ.Դրանցից  են.·  Մեծ  ծիսական   անմաքրությունը,  ջանաբա, հիմնված  վերը  հիշված  սովորության  վրա  ,հաղորդված  Սաֆուանից :·  Մաքրելու  կամ  սրբելու նշված  ժամանակահատվածի  ավարտի դեպքում  ,  որն  է  մեկ  օր  ու  գիշեր  բնակչի  համար  և  երեք  օր  ու  գիշեր  ճանապարհորդի  համար,  ինչպես  նել  է  Ալի  Իբն  Աբի  Տալիբը ,  (թող  Ալլահը   գոհանա  նրանով) :·  Երկու  կամ  մեկ  գուլպայի  հանելու  դեպքում: ՀԻՄՆԱԿԱՆ  ԾԻՍԱԿԱՆ  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ  (ՂՈՒՍԼ)Այն  նշանակում  է   լվալ  ամբողջ  մարմինը   ջրով :  Այն     անհրաժեշտությունն  է .·  Սերմնահեղուկի   զատման  դեպքում,  ինքնաբավարարման ,  թաց  երազների  և  հարաբերությունների  հետևանքով : «Եթե  դու  ջանաբայի  վիճակում  ես ,  (այսինքն,  սեռական  հարաբերությունից  հետո ),  մաքրիր  քեզ ( լվա  քո  ամբողջ  մարմինը) :»  (Ալ- Մայիդահ: 6) Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.« Ղուսլ,  (հիմնական  ծիսական  լոգանքը) պարտադիր  է  սերմնազատումից  հետո :» (Թիրմիզի,  Իբն  Մաջահ  և   Ահմեդ)·  Սեռական  հարաբերության  դեպքում,  նույնիսկ  եթե  սերմնազատում   տեղի  չի  ունեցել :  Տվյալ  դեպքում  երկու  ամուսիններն  էլ  պիտի  լոգանք  ընդունեն  ղուսլ: Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.«Եթե  ամուսինը  նստում  է  նրա, (կնոջ) ոտքերի  արանքը  և  խորանում  է  նրա  մեջ,  ղուսլ  պարտադիր  է ,  անկախ  նրանից  սերմնազատում   եղել  է ,  թե  ոչ :»  (Մուսլիմ )·  Ամսականների,  հետծննդյան  արյան  դադարման  դեպքում :  Ղուրանը  ասում  է .«Նրանք  հարցնում  են  քեզ  կապված  ամսականների  հետ :  Ասա, Այն  հարամ,  (անթույլատրելի)  է ,  այսպիսով  հեռու  մնացեք  կանանցից  այդ  ժամանակ  և  մի  մերձեցեք  նրանց  մինչ  նրանք  մաքրվեն:  Եվ , երբ  նրանք  մաքրել  են  իրենց ,  ապա  գնացեք  նրանց  մեջ ,  ինչպես  Ալլահը  պատվիրել   է  ձեզ : Իրոք,  Ալլահը  սիրում  է  նրանց,  ովքեր  շրջվում  են  դեպի  Նա  և  սիրում  է  նրանց,  ովքեր  մաքրում  են  իրենց :» (Ալ- Բակարա :222)Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց  Ֆաթիմա  Բինթ  Աբի  Հուբեյշին« Թող  աղոթքը  ամսականի  օրերին,  հետո  ղուսլ  արա  և  հետո  աղոթիր :»  (Համաձայնեցված)·  Մահվան  դեպքում. Այսպիսով,  եթե  Մուսուլմանը  մահանում  է ,  կենդանի  մուսուլմանները  պետք  է  լողացնեն  նրան :  Ում  Աթիյան,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով ),  հաղորդեց.«« Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  եկավ  մեզ  մոտ ,  երբ  նրա   դուստրը  մահացավ  և  ասաց. «  Լվացեք  նրան  երեք,  հինգ  կամ  ավել  անգամներ   ջրով  և  սիդրի  տերևներով ,  եթե  կարծեք ,  որ  պետք  է ,  վերջում   ցողացեք   կամֆորա  կամ  դրա  նման  մի  բան  , նրա  վրա :»  Երբ  մենք  ավարտեցինք ,  մենք  տեղեկացրեցինք   նրան  և  նա  տվեց  մեզ  իր  գոտկասավանը  և  ասաց  մեզ  փաթաթել  նրան  դրա  մեջ :»»  (Համաձայնեցված )« Այն  դեպքում,  երբ   անհավատը  ընդունում  է  Իսլամ,  նա  պիտի  ծիսական  լոգանք  ընդունի :  Այս  հիմնված  է  Քեյս  իբն  Ասիմի   հաղորդած   սովորույթի  վրա .«Ես  եկա  Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն)  մոտ ,  ընդունելու  Իսլամ ,  այսպիսով  նա  հրամայեց  ինձ  լոգանք  ընդունել  ջրով  և  սիդրի  տերևներով :» (Աբու  Դաուդ  և  Նասայի)Աբու  Հուրեյրան  հաղորդեց ,  որ ««Երբ  Թումամա  ալ- Հանաֆին  ընդունեց  իսլամ ,  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ուղարկեց  նրան  Աբու  Տալհայի  ագարակ  և  պատվիրեց  նրան   անել  ծիսական  լոգանք :  Այնտեղ   նա  լոգանք  ընդունեց  և  երկու  ռաքյաթ,  կքանիստ  աղոթք  արեց  ,  որին  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. ''Քո  եղբոր  հավատքը  աճել  է :»» ( Ահմեդ) ԼԻԱՐԺԵՔ ԾԻՍԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ.  (ՂՈՒՍԼ)·  Նա  մտադրվում  է  ,  իր  սրտում,  ներկայացնել  ղուսլ ,  հեռացնելու  մեծ  ծիսական  անմաքրությունը  (ջանաբան),  ամսականից  կամ  հետծննդյան  ժամանակաշրջանից  հետո ,  առանց  արտաբերելու  այսպիսի  մտադրությունը ,  որովհետև  ոչինչ  չի  հաղորդվել ,  որը  ապացուցի ,  որ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  արտաբերել  է  մտադրությունը  ներկայացնելու  ղուսլ,  վուդու ,  աղոթք  կամ  երկրպագման  մեկ  այլ   գործողություն : Բացի  այդ ,  Ալլահը  Քաջատեղյակ  է,  թե  ինչ  է  կատարվում  մարդկանց  մտքերում :  Այս  հիմնված  է  Մարգարեյի  սովորության  վրա,  որը  հաղորդել  է  Օմարը,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով) .«Գործողությունները  հիմնված  են  մտադրության  վրա :  Յուրաքանչյուրը  ունի   իր  մտադրությունների  պտուղը :» (Համաձայնեցված )·  Նա  ասում  էր  «Բիսմիլեհ»  այսինքն,  Ալլահի  Անունով :  Հետո  նա  լվանում  էր  իր  ձեռքերը ,  հետո  իր  մասնավոր  մասերը  և  հեռացնում  էր  աղտը :  Աիշան,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով) ,  հաղորդեց.«Երբ  Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  լոգանք  էր  ընդունում  սեռական  հարաբերությունից  հետո ,  նա  սկզբում  լվանում  էր  իր  ձեռքերը ,  հետո  նա  իր  աջ  ձեռքով  ջուր  էր  լցնում   իր  ձախ  ձեռքին  և  լվանում  էր  իր  մասնավոր  մասերը :  Հետո  նա  լվացում   էր  անում ,  այնպես ,  ինչպես  աղոթքի  ժամանակ:  Հետո նա  վերցնում  էր   ջուր  ձեռքի  ափով  և  լցնում  էր  իր  գլխին  և  մատները  սահեցնում  էր  մազարմատներով :  Եվ ,  երբ  նա  գտնում   էր ,  որ   դրանք  բավականին  թրջվել  են , դրանից  հետո  նա  լցնում   էր  երեք  ափաչափ  ջուր  իր  գլխին  և  հետո  լցնում  էր  ջուր  իր  մարմնին   և   հավասարաչափ  լվանում  էր  իր  ոտքերը :» (Մուսլիմ ) ·  Հետո,  նա  կատարում  էր  լիարժեք  վուդու ,  այնպիսին,  ինչպիսին  աղոթքի  ժամանակ ,  բացի  իր  ոտքերից ,  որը  նա  հետաձգում  էր  մինչ  լոգանքի  ավարտը :  Այս  հիմնված  է  վերը  նշված  սովորության  վրա ,  որը  հաղորդեց  Աիշան, ( թող  Ալլահը  գոհանա  նրանով ),  որտեղ  նա  ասաց. «Նա,  հետո  կատարում  էր  լվացում,  այնպես ,  ինչպես  աղոթքի  ժամանակ :»·  Նա  լցրեց  երեք  ափաչափ   ջուր  իր  գլխին  և  սահեցրեց  մատները   մազերի  և  մորուքի   միջով ,  այնպես ,  որ  ջուրը  հասնի  գլխամաշկին :  Մայմունան ,  թող  Ալլահը  գոհանա  նրանով,  հաղորդեց.« Ես  տեղավորեցի  ջուր  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) համար  լոգանք  ընդունելու :  Նա  լցրեց  ջուր  իր  ձեռքերին  և  լվաց  դրանք  մեկ  կամ  երկու  անգամ :  Հետո ,  նա  լցրեց  ջուր  իր  աջ  ձեռքով  իր  ձախ  ձեռքին  և  լվաց  իր  մասնավոր  մասերը :  Նա  տրորեց  իր  ձեռքերը   գետնին  և  լվաց :  Նա  ողողեց  իր  բերանը  և  լվաց  իր   քիթը , ջուր  լցնելով  և  թափելով  նրա  միջից :  Նա  լվաց  իր  երեսը  և  արմունկները  երեք  անգամ  ,  հետո  իր  գլուխը  երեք  անգամ :  Նա  լցրեց  ջուր  իր  մարմնին  և  հետո  ոտքի  կանգնեց  իր  տեղից  և  լվաց  իր  ոտքերը :  Ես  բերեցի  նրան  կտոր , ( սրբիչ ),  բայց  նա  վերադարձրեց  այն :  Նա  միայն  թափ  տվեց  ձեռքերի  ջուրը :»  (Համաձայնեցված )·  Պետք  է  ջուր  լցնել  ամբողջ  մամնին ,  տրորելով  այն  մասերը ,  որը  ի  վիճակի  է ,  սկսելով  աջ  կողմից ,  հետո  ձախ : Պետք  է  ուշադիր  լինել,   որ  ջուրը   հասնի  թևատկերին ,  ականջներին ,  պորտին  և  մաշկի  ծալքերին , ինչպես  լինում  է  գեր  մարդկանց  մոտ , որոնց  մամնի  վերին  մասերը   խաթանում  են  հասնելու  մարմնի  այն  մասերին,  որոնք  գտնվում  են  գեր  մասերի  տակ :  Աիշան,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով),  հաղորդեց .«Երբ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  լոգանք  էր  ընդունում  սեռական  հարաբերությունից  հետո  ,  նա  բերում  էր  անոթ  և  վերցնում  էր  ափաչափ   ջուր  դրանից  և  սկզբում  լվանում  էր  իր  գլխի  աջ  կողմը  ,  ձախը  և  հետո  վերցնում  էր  ափաչափ  ջուր  և  լցնում   էր  իր  գլխին :» (Համաձայնեցված ) ԲԱՎԱՐԱՐՈՂ  ՂՈՒՍԼ·  Պետք  է  մաքրել  աղտը  ջրով: ·  Պետք  է  մտադրվել  սրտում ,  ոչ  լեզվով,  հեռացնել  մեծ  ծիսական  անմաքրությունը ,  հադաթը:·  Պետք  է  լցնել  ջուր  ամբողջ  մամնով կամ  մտնել  ջուրը  այնպես,  որ  այն  հասնի  թևատակերին ,  ականջներին ,  պորտին  և  մաշկի  ծալքերին,  որը  վերաբերվում  է  գեր  մարդկանց :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց  Ումմ Սալամային,  թող  Ալլահը  գոհանա  նրանով,  ղուսլի  մասին «Բավական  է  ձեզ  համար  լցնել  երեք  ափաչափ   ջուր  ձեր  գլխին  և  հետո  լցնել  ջուր  ձեր  վրա  և  դուք  կմաքրվեք :» (Մուսլիմ)  ԴԵՊՔԵՐ,  ԵՐԲ  ԽՈՐՀՈՒՐԴ  Է  ՏՐՎՈՒՄ  ՂՈՒՍԼ .·  Ուրբաթ  Օրվա  աղոթքի  դեպքում. Աբու  Հուրեյրան ,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով),  հաղորդեց «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. Նա,  ով  լոգանք  է  ընդունում ,  հետո  գալիս  է  Ալ-Ջումա ( Ուրբաթօրյա)  աղոթքի  և  հետո  աղոթում  է   ինչ  սահմանված  է  իրեն ,  հետո  լռում  է  մինչ  Իմամը  ավարտում  է  ճառը  և  հետո  աղոթում  է  նրա  հետ ,  նրա  մեղքեր  այդ  ժամանակաընթացքից  մինչ  հաջորդ  Ուրբաթ , ներվում  են  և  ավելացրած  երեք  օր :»  (Մուսլիմ)·  Երկու  տոների  աղոթքների  դեպքում ,  որը  հիմնված  է  սովորության  վրա,  հաղորդված  Ալ- Ֆակեհ Իբն  Սաադի  կողմից .«Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) սովորություն  ուներ  ղուսլ  անել  Ուրբաթ  օրը  և  Ֆիտր  և  Ադհա  տոներին :» (Ահմեդ  Իբն  Մաջահ  և  Բազզար )·  Իհրամի  վիճակ  մտնելու  դեպքում  Ումրայի  և  Հաջի  համար :«Զեյդ  Իբն  Թաբիթը  տեսավ  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հագուստը  հանելուց  և  լոգանք  ընդունելուց , Իհրամի  համար :» (Թիրմիզի,  Դարքութնի,  Բայհակի  և  Թաբարանի )·  Մեքքա  մտնելու  դեպքում.« Երբ  Իբն  Օմարը  ցանկանում  էր  մտնել  Մեքքա ,  նա  քնում  էր  Դհու  Թուվայում  մինչ  առավոտ ,  լոգանք  էր  ընդունում  և  հետո  գնում  էր  Մեքքա  ցերեկը:  Նա  նշեց,  որ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այդպես  արեց :»  (Մուսլիմ ) ԱՐԳԵԼՎԱԾ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՏԱԲՈՒ   ՋԵՆԵԲԱՅԻ  ՊԱՐԱԳԱՅՈՒՄ.·  Աղոթք  (Սալահ) .  Ղուրանը  ասում  է .«Օ,  դուք,  ովքեր  հավատցել  եք :  Մի  մոտեցեք  աղոթքին,  (սալաթ) ,  երբ  դուք  հարբած  վիճակում  եք ,  մինչ  չիմանաք  ձեր  արտաբերածի  իմաստը ,  ոչ  էլ,  երբ  դուք  սեռական  անմաքրության  (ջանաբայի ) վիճակում  եք ,  մի  մոտեցեք  աղոթքի  վայրին,  մինչ  դուք  չեք   լվացել  եք  ձեր  ամբողջ  մարմինը :»  (Ալ- Նիսա: 43)·  Սուրբ  Տան  (Քաբբայի)  շուրջայց.  Աիշան , ( թող  Ալլահը  գոհանա   նրանով  ),  ասաց.«« Ես  եկա  Մեքքա ,  երբ  ամսականի  մեջ  էի,  այսպիսով ,  ես  չէի  կարող  շուրջայց  կատարել  Սուրբ  Տան  շուրջ,  կամ  Սաֆա  և  Մարվա : Ես  բողոքեցի  Ալլահի  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) :  Նա  ասաց  ինձ. « Արա  այն  ինչ  ուխտագնացն  է  անում ,  բացի  Սուրբ  Տան  շուրջ  այցից,  մինչ  դու   կավարտես  ամսականը :»» (Բուխարի  և  Մուսլիմ )·  Սուրբ  Գրքին,  (Ղուրանին)  հպվելը կամ  վերցնելը ,  ինչպես  նշված  է  Աբու  Բաքր  Իբն  Մուհամեդ  իբն  Ամերի  սովորությունում .««Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն)  գրեց  Յեմենցիներին  նամակ,  որը  ներառում  էր  կանոն. « Ոչ  ոք  չպիտի  հպվի  Ղուրանին ,  մինչ  նա  չմաքրվի:»»  (Նասայի ,  Դարքութնի  և  Բայհաքի )·  Սուրբ  Ղուրանի  ընթերցումը.  Ալին,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով)  ասաց.« Ես  տեսա  Ալլահի  Մարգարեյին  (Խ.Ա.Ո.Ն ) վուդու  անելուց ,  հետո  նա  ընթերցեց  որոշ  հատվածներ  Ղուրանից :  Նա  ասաց. '' Այս  նրանց  համար  է ,  ովքեր  ջանաբայի  վիճակում  չեն :  Նրանք ,  ովքեր  ջանաբայի  վիճակում  են ,  չի  թույլատրվում  ընթերցել  նույնիսկ  մեկ  տարբերակ :»  (Ահմեդ  և  Աբու  Յալա[3])·  Մզկիթում  մնալ. Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.«Մզկիթը  արգելված  է  կնոջ  համար ,  ամսականի  ընթացքում  և  տղամարդու  և  կնոջ  համար,  ով  ջանաբայի  վիճակում  է :»  (Իբն  Մաջահ  և  Տաբրանի ) ՈՐՈՇ  ՍԽԱԼՆԵՐ  և  ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԾԻՍԱԿԱՆ  ԼՎԱՑՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿ  (ՂՈՒՍԼ)·  Մարդ  կարող  է  արհամարհել  լոգանք  ընդունելը,  սեռական  հարաբերությունից  հետո  և  նույնիսկ  չասել  իր  կնոջը  լոգանք  ընդունել ,  մինչ  նա  չի  սերմնաժայթքում  :  Փաստորեն ,  երկուսն  էլ   պետք  է  ծիսական  լոգանք  (ղուսլ)  ընդունեն :  Այս  պարզ  է ,  վերոհիշյալ  սովորությունից .«Եթե  նա, (ամուսինը ) նստում  է  նրա,  (կնոջ)  ոտքերի  միջև  և  մերձենում  է  նրան,  (ղուսլ) լոգանքը  պարտադիր  է ,  անկախ  նրանից  նա  սերմնաժայթքում  է ,  թե  ոչ:» (Մուսլիմ )·  Մարդը  կարող  է  հարաբերություն  ունենալ  կնոջ  հետ ,  հետո  հետաձգել  ղուսլը,  մինչ  լուսաբաց , այսպիսով  նա  քնում  է  առանց  վուդու :  Այս  հակամարտում  է  Մարգարեյի  Սուննային :  Ամմար  Իբն  Յասերը ,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով ) ասաց.«Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) խորհուրդ  է  տվել   մարդուն,  ով  Ջանաբայի  վիճակում  է ,  վուդու  անել ,  ինչպես  աղոթքի  ժամանակ,  այն  դեպքում  երբ  նա  ցանկանում  է  սնվել,  ընմպել  կամ  քնել:»  (Ահմեդ  և  Թիրմիզի)·  Ոմանք  կարող  են  քնել  մեծ  ծիսական  անմաքրության  ,(ջանաբայի)  վիճակում ,  հետո ,  եթե  արթնանում  են  արևածագից  մի  փոքր  առաջ ,  տայամմում  են  անում  ղուսլի  փոխարեն ,  որը  համապատասխան  կամ  թույլատրելի  չէ : Շեյխ  Աբդուլ  Ազիզ  Իբն  Բազը, ( թող  Ալլահը  գթա  նրան) ,  նկարագրեց  ճիշտ  գործողությունը  այս  պարագայում ,  պատասխանելով  նրան , ով  հարցրեց  այս  մասին. « Դու  պետք  է  ղուսլ  անես   և  ավարտես  քո  մաքրությունը ,  հետո  աղոթես ,  տայամմումը  չի  խրախուսվում  այս  պարագայում : Այս  կատարվում  է այն  պատճառով ,  երբ  անձը,  ով  քնել  է  կամ  մոռացել  է  պահանջվող  աղոթքը ,  շտապի  կատարել  այդ  իր  բոլոր  նախապայմաններով,  անմիջապես  հիշելու  կամ  արթնանալու  դեպքում : Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.«Երբ  մարդը  քնում  է  առանց  աղոթելու  կամ  մոռանում  է  անել  այդ ,  նա  պիտի  աղոթի  երբ  հիշի :  Այս  միակ  քավությունն  է :»Հայտնի  է,  որ  աղոթքը  չի  կարող  ընդունվել  առանց  մաքրության ,  որը  հիմնված  է  Մարգարեյի  սովորության  վրա .« Աղոթքը  անընդունելի  է  առանց  մաքրության:»Եթե  կա  ջուր ,  պետք  է  օգտագործել  այն  մաքրության  համար ,  այլապես  ,  տայամմումն  է  համապատասխան  աղոթքի  համար :  Ալլահն  ասաց.«Եվ,  եթե  դուք  չեք  գտնում  ջուր ,  տայամմում  արեք  մաքուր  հողով  և  սրբեք  ձեր  դեմքերը  և  ձեռքերը :  Իրոք,  Ալլահը  Ամենաներողն  է :» (Ալ-Նիսա :43) , (Իսլամական  վճիռ ,  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ.1/ 199)·  Որոշ  կանայք ,  ովքեր  մաքրվում  են  հետծննդյան  արյունահոսությունից, մինչ  քառասուն  օրը,  չեն  ընդունում  լոգանք  (ղուսլ) և չեն  աղոթում  կամ  պահք  պահում  Ռամադանին :  Այս  պարագայում , Շեյխ  Աբդուլ  Ազիզ  իբն  Բազը ,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով)  ասաց. «  Եթե  կինը ,  ով  ծննդաբերել  է ,  մաքրվում  է  քառասուն  օրից  առաջ ,  նա  պիտի  լոգանք  ընդունի  (ղուսլ ) և  աղոթի ,  ինչպես  նաև  պահք  պահի  Ռամադան  ամսում : Թույլատրելի է  նրա  ամուսնուն  մերձենալ  կնոջը,  և  այս  ամենը  համաձայնեցվել  է  շատ  մուսուլման  գիտնականների  կողմից : Գոյություն  չունի  հետծննդյան  ժամանակաշրջանի նվազագույնը:» (Իսլամական  վճիռ  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ.1/ 225)·  Որոշ  տղամարդիկ  մերձենում  են  իրենց  կանանց  իրենց  սեռական  պահումից  հետո ,  բայց  մինչ  ղուսլը: Շեյխ  Աբդուլ  Ազիզ  իբն  Բազը  ասաց  այդ  մասին. Սեռական  հարաբերությունը  կնոջ  հետ  ամսականի  ժամանակ  արգելվում  է :  Ալլահը ,  (փառք  լինի  Նրան),  ասաց.«Նրանք  հարցրեցին  ամսականի  մասին:  Ասա. Այդ  վնասակար  բան  է ,  այսպիսով,  հեռու  մնացեք  կնոջից  ամսականի  ժամանակ  և  մերձեցեք  նրանց ,  երբ  նրանք  մաքուր  են  ամսականից :» (Ալ- Բաքարա: 222)Եթե  մարդ  այդպես  է  վարվում ,  նա  պետք  է  Ալլահից  թողություն  խնդրի  և  տա  կես  դինար  բարեգործություն ,   որպես  սխալի   քավություն : Ահմեդը  և  Սուննայի  այլ  կարգավորողները, հաղորդեցին  Իբն  Աբբասի  պատասխանատվությամբ ,  որ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց  այն  մարդու  մասին,  ով  մերձենում  է  կնոջը  ամսականի  ժամանակ.«Թող  նա  տա մեկ  կամ  կես  դինար : Նա  կարող  է  նվիրատվություն  տալ  երկու  արժեքներից  մեկը :»Ամեն  դեպքում ,  նա  պետք  է  սեռական  հարաբերություն  չունենա  մինչ  կինը  կավարտի  արյունահոսությունը  և  լոգանք  կընդունի :  Այս  հիմնված  է  Ղուրանի  տարբերակում,  որի  իմաստը  հետևյալն  է .«Եվ,  մի  մերձեցեք  նրանց,  մինչ  նրանք  չեն  մաքրվում  ամսականներից :  Եվ  ,  երբ  նրանք  մաքրել  են  իրենց  ,  մերձեցեք  նրանց  ինչպես  Ալլահն  է  հրահանգել  ձեզ:» (Ալ- Բաքարա:222)Այսպիսով,  Ալլահը  չի  թույլատրել  սեռական  հարաբերություն  ,  մինչ  ամսականի  արյունահոսությունը  չավարտվի  և  նա  լոգանք  չընդունի:  Եթե  սեռական  հարաբերությունը  տեղի  է  ունեցել  լոգանքից  առաջ ,  ամուսինը  մեղք  է  գործում   և  պետք  է  վճարի  գինը :  Եթե  կինը  երեխա  է  ունենում  ամսականի  ընթացքում  կատարված  սեռական  հարաբերության  արդյունքում ,  նրա  երեխան  չի  կարող  ապօրինի  լինել ,  այն  օրինական  զավակ  է : ( Իսլամական  վճիռ  մի  խումբ  գիտնականներից   էջ. 1/ 218)·  Որոշ  մարդիկ  կարծում  են,  որ  կինը  չպիտի  դուրս  գա  տանից  մինչ  չավարտի  հետծննդաբերական  շրջանը : Իրականությունը  այն  է,  որ  նա , ինչպես  ցանկացած  այլ  կին,  կարող  է  դուրս  գալ  տանից  ,  եթե  կարիք  ունի :  Եթե  նա  կարիք  չունի  դուրս  գալու,  ապա  ավելի  լավ  կլինի  չանի  այդ :  Ղուրանը  ասում  է .«Եվ  մնացեք  ձեր  տներում  և  մի   ցուցադրեք  ձեզ , ինչպես  տգիտության  ժամանակաշրջանում :» (Ալ- Ահզաբ :33)  (Իսլամական  վճիռ  ,  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ.1/223)·  Որոշ  կանայք  կարծում  են ,  որ  Հադիթի  գիրք  կամ  Ղուրան  ընթերցելը  այդ  ժամանակ ,  մեղք  է :  Շեյխ  Իբն  Բազը  ասաց  իր  պատասխանում .  Մեղք  չէ  կնոջ  համար  իր  ամսականի  կամ  հետծննդյան  շրջանում , ընթերցել  մեջբերումներ  Ղուրանից , առանց  հպվելու  դրան : Այս  ասվում  է , հիմնված  մուսուլման  գիտնականների  ավելի  ճշգրիտ  վճիռների  վրա:   Ինչ  վերաբերվում  է  ջանաբայի  վիճակում  գտնվող  մարդուն ,  նա  չպիտի  ընթերցի  Ղուրան  ,  մինչ  լոգանք  չընդունի :  Նա  կարող  է  ընթերցել  Հադիթի  մասին  գրքեր և  մեջբերվող  գրքեր,  առանց  տարբերակների  ներառման : Հաղորդվում  է ,  որ  ոչինչ  ետ  չէր  պահում  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) Ղուրան  ընթերցելուց ,բացի  ջանաբայից:  Մեկ  այլ  սովորությունում ,  հաղորդված  Իմամ  Ահմեդից,  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց.«Ինչ  վերաբերվում  է  նրան,  ով  ջանաբայի  վիճակում  է ,  նա  չի  կարող  ընթերցել  նույնիսկ  մեկ  տարբերակ :»  (Իսլամական  վճիռ ,  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ.1/ 223)·  Որոշ  կանայք ,  ում  ամսականեը  ավարտվում է  հետաձգում  են  լոգանքը,  մինչ աղոթքի  սահմանված  ժամանակը  լրանում  է :  Շեյխ  Մուհամեդ  Իբն  Ութեյմեն  ասաց.  Կինը  կարող  է  մաքրել  իրեն  ամսականներից   օրվա  հինգ  աղոթքներից   մեկի  ընթացքում ,  բայց  նա  հետաձգում  է  լոգանքը  ուշ ժամի ,  այն  հուսով,  որ  մնացած  ժամը  չի  թույլ  տա   ավարտին  հասցնել   մաքրումը : Այսպիսի  հետաձգումը  անընդունելի  է ,  քանի  որ, նա  կարող  է  ներկայացնել  նվազագույն  պահանջները   մաքրման  և  աղոթել  ժամանակին :  Հետո,  նա  կարող  է  ունենալ  բավական  ժամանակ  երկարաձգելու  կամ  ավարտելու  մաքրումը :  '' (Կնոջ  բնական  արյունը  էջ.41) ·  Որոշ  կանայք  ,  իրենց  ամսականներից  հետո ,  լոգանք  են  ընդունում ,  չեն  աղոթում  բաց  թողնված  աղոթքները :  Շեյխ  Մուհամեդ  Իբն  Ութայմինն  ասաց. Եթե   ամսականը  սկսվում  է  աղոթքը սկսելուց  հետո ,  (օրինակ  կեսօրվա  աղոթքից  կես  ժամ  հետո ),  նա  կարող  է   աղոթել ,  իր  ամսականի  ավարտից  հետո :  Ղուրանը  ասաց.«Իրոք,  աղոթքը որոշված  է  հավատացյալի  համար ,  սահմանված  ժամանակ :» ( Ալ-  Նիսա :103) , (Ֆատուա  կնոջ  մասին  էջ.25)·  Կինը,  ով  մաքրվել  է  իր  ամսականից  կարող  է  չաղոթել  այդ  ժամանակ , նրան  պարտադրված  աղոթքը ,  նա  աղոթում  է  հաջորդը :  Շեյխ  Իբն  Ութայմին  ասաց.  Եթե  նա,  (կինը)  մաքրվում  է  ամսականից  և  դեռ  կա  բավական  ժամանակ  մեկ  կքանիստի  համար ,  մինչ  կսկսի  հաջորդ  աղոքը ,  նա  պիտի  աղոթի  այն  աղոթքը,  որի   ընթացքում  նա  մաքրվել  է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.«Նա,  ով  մեկ  կքանիստ  աղոթում  է  Ալ- Ասր ,  կեսօրվա  աղոթքից  մինչ  արևի  մայր  մտնելը ,  նա  ունի  ամբողջ  աղոթքը  այդ  ժամանակի  ընթացքում :»  (Բուխարի  և  Մուսլիմ )Այսպիսով,  եթե  նրա  ամսականը  ավարտվել  է  կեսօրվա  աղոքի  ընթացքում  կամ  արևածագից  առաջ , և  կա  ժամանակ  մեկ  կքանիստ  անելու  մինչ  կեսօրվա  աղոթքի  ժամանակը  կավարտվի ,  կամ  արևը  կծագի,  նա   աղոթում  է  կեսօրվա  աղոթքը   առաջինը  և  առավոտյան  աղոթքը  երկրորդը :  (Ֆատուա  Կնոջ  մասին  էջ. 25) ԹԱՅԱՄՄՈՒՄԱյն  մաքրության  մի  տեսակ  է ,  որը  փոխարինում  է  վուդույին  կամ  ղուսլին ,  ջրի  բացակայության  դեպքում :  Այն   հնարավորություն  է  մեզ  տալիս   անելու , այն  ինչ վուդուն  կամ  ղուսլն  են  թույլ  տալիս ,  ներառելով  աղոթքը ,  Ղուրանին  հպվելը  և  այլն :  Ղուրանը  ասում  է .«Եվ , եթե  դուք  տկար  եք ,  կամ  ճամփորդում  եք ,  կամ  որևէ  մեկը  պատասխանել  է  բնության  կանչին ,  կամ  մերձեցել  է  կնոջը  և  ջուր  չի  գտել ,  արեք  թայամմում  մաքուր  հողով  և  քսեք  ձեր  դեմքերին  և  ձեռքերին :  Իրոք,  Ալլահը  Ամենաներողն  է :»  (Ալ- Նիսա: 43) ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ  ԴԱՐՁՆՈՒՄ  ԵՆ  ԹԱՅԱՄՄՈՒՄԸ  ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ·  Ջրի  պակասը.  Ումրան  Իբն  Ալ- Հուսեյնը  հաղոդեց ,  որ «Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  տեսավ  մի  մարդու  նստած  մենակ  և  որ  նա  չաղոթեց  միասնական  ձևով :  Նա  հարցրեց  նրան,  թե  ինչը  կանխեց  նրան  միանալու  աղոթքին :  Մարդը  ասաց  նրան,   որ  նա  ուներ  մեծ  ծիսական  անմաքրություն  (ջանաբա)  ջրի  բացակայության  դեպքում :  Մարգարեն  ասաց.  Օգտվիր  հողից ,  քանի  որ  այն  օգտակար  է  քեզ  համար :» (Համաձայնեցված )·  Այն  դեպքում ,  երբ  ջուրը  վնասակար  է  մարմնին,  հիվանդության  կամ  վերքի  պատճառով,  և  ջուրը  կարող  է  երկարաձգել  բուժումը  կամ  ավելացնել  տկարությունը :  Ջաբիրն  ասաց. «Մենք  գնացինք  ճամփորդության :  Մեզանից  մեկի  գլուխը  վնասեցին  քարով ,  հետո  նա  ունեցավ  թաց  երազ :  Նա  հարցրեց  իր   ուղեկցորդներին ,  եթե   թույլատրելի  է  նրա  համար ,  թայամմում  անել :  Նրանք  ասացին.  Մենք  չենք  կարծում ,  որ  դու  կարող  ես  օգտագործել   հողը ,  մինչ  ջուրը  հասանելի  է ,  այսպիսով  նա  լոգանք  ընդունեց  և  մահացավ :  Երբ  մենք  վերադարձանք  Ալլահի  Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն)  մոտ ,  պատմեցինք  պատմությունը :  Նա  ասաց. « Նրանք  սպանեցին  նրան:  Թող  Ալլահը  սպանի  նրանց :  Ինչու՞   նրանք  չհարցրեցին,  եթե  չգիտեյին : Տեղեկանալը,  տգիտության  բուժումն  է : Բավական  կլիներ  նրան  Թայամմում  անել ,  կամ  կապել  իր  վերքը ,  սրբել  վիրակապի  վրա  և  լվանալ  մարմնի  մնացած  մասերը :»  (Աբու  Դաուդ ,  Իբն  Մաջահ  և  Դարքութնի)·  Եթե  կա  ջուր ,  բայց  կարիք  կա  հետագայում  ըմպելու  կամ  պատրաստելու ,  այս  դեպքում   կարելի  է  թայամմում  անել  և  պահել  ջուրը : Աբու  Դհարը  լսեց,  որ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Մաքուր  հողը  մաքրության  աղբյուր  է  մուսուլմանի  համար ,  նույնիսկ  եթե  նրանք  մնան  առանց  ջրի  տաս  տարի :  Երբ  նրանք  ջուր  գտնեն ,  նրանց  համար  լավ  կլինի  օգտագործել   այն :»   (Թիրմիզի,  Նասայի  ,  Աբու  Դաուդ )Ալի  Իբն  Աբի  Տալիբը,  պատասխանելով  մի  անցորդի   հարցին  կապված  ջանաբայի  և  ջրի  պակասության  մասին,  ասաց.«Նա  պիտի  թայամմում  անի  և  չպիտի  լվացվի  ջրով :» (Դարաքութնի)·  Եթե  ջուր  փնտրելը  վտանգի  տակ   կդնի  կյանքը,  պատիվը  կամ  ունեցվածքը ,  այնպես ,  ինչպես,  եթե  կա  թշնամու,  վայրի  կենդանիների  առկայություն,  կամ  հեռավորություն  :·  Այն  դեպքում ,  երբ  այն  սառն  է և  հնարավոր  չէ  տաքացնել, և  համոզված  ես , որ  օգտագործելը  կվնասի  :  Ամր  Իբն  Ալ  Ասը  ասաց.« Մի շատ  ցուրտ  գիշեր ,  Դհաթ  Ալ- սալասել  հետախուզության  ժամանակ,  ես  թաց  երազ  ունեցա :  Ես  վախեցա  վտանգել  իմ  կյանքը ,  եթե  լոգանք  ընդունեմ ,  այսպիսով,  ես  Թայամմում  արեցի  և  առաջնորդեցի  իմ  ուղեկցորդներին  աղոթքի :  Նրանք  ասեցին  Մարգարեյին  (Խ.Ա.Ո.Ն)  միջադեպի  մասին ,  որից  հետո  նա  կանչեց  ինձ  և  հարցրեց . «Օ, Ամր.  Արդյո՞ք  դու  առաջնորդել  ես  քո   ուղեկցորդներին  աղոթքի  ջանաբայի  վիճակում :  Ես  ասացի  նրան  պատճառը,  որը  ինձ  կանգնեցրեց   լոգանք  ընդունել  և  ասացի  նրան .  Ես  լսեցի ,  որ  Ալլահը,  (փառք  լինի  Նրան) ,  ասաց. «Մի  սպանեք  ձեզ:»  Իրոք,  Ալլահը  Ամենագթասիրտն  է  առ  մեզ:   Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ծիծաղեց   և  ոչինչ  չասաց:  Մարգարեյի   լռությունը  խրախուսանքի  նշան  էր ,  որովհետև  նա  երբեք  չէր  ընդունում  կամ  լռում ,  եթե  տեսնում  էր   սխալ  արարք:» (Աբու  Դաուդ ) ԹԱՅԱՄՄՈՒՄԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Անձը,  ով  ցանկանում  է  Թայամմում  անել ,  պետք  է  մտադրվի  մաքրության ,  կամ  ծիսական  անմաքրության  հեռացման :  Հետո  պիտի  ասի  'Բիսմիլեհ'  և  հպվի  մաքուր  հողին  մեկ  անգամ  ձեռքի  ափով  ,  մինչ  մատները  բացված  են :  Հետո  ,  նա  պիտի  սրբի  դեմքը  օգտագործելով  մատների  ներսի  կողմը  և  սրբի  ձեռքերը  ափերով, մինչ  դաստակները :  Ինչպես  երևում  է  Ամմարի  հաղորդման  մեջ .'' Ես  ունեցա  սերմնաժայթքում  և  չգտա  ջուր ,  լոգանք  ընդունելու,  ես  թավալվեցի  փոշու  մեջ  և  աղոթեցի :  Ես  ասացի  այդ  Ալլահի  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) և  նա  ասաց.«Բավական  էր  քեզ  համար  անել  այդ « Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) կպավ  գետնին  իր  ձեռքի  ափերով  և  հետո  փչեց  փոշին  և  հետո  սրբեց  իր  դեմքը  և  ձեռքի  ափերը :» (Համաձայնեցված )Դարքութնիի  մեկ  այլ  հաղորդման  մեջ  ասվում  է . «Բավական  է  քեզ  համար  խփել  ձեռքի  ափերը  գետնին ,  հետո  փչել  և  հետո  սրբել  քո  դեմքը   և  ձեռքի  ափերը :» ԲԱՆԵՐ,  ՈՐՈՆՔ  ԱՆՎԱՎԵՐ  ԵՆ  ԴԱՐՁՆՈՒՄ  ԹԱՅԱՄՄՈՒՄԸ·  Ամենը,  ինչ  անվավեր  է  դարձնում  վուդուն ,  նույնապես  անվավեր  է  դարձնում  Թայամմումը :·  Ջուր  գտնելը ,  (նրանց  համար ,  ովքեր  ջուր  չունեն  վուդույի  համար) :·  Երբ  հանգամանքները  կամ  խոչընդոտները   ջուր  օգտագործելու ,  ավարտվում  է :  ՆՇՈՒՄՆԵՐ.·  Եթե  մարդը  թայամմում  է  արել  և  աղոթել ,  հետո  գտել  է  ջուր  կամ  խոչընդոտները  ավարտվել  են  աղոքից  հետո ,  նրանից  չի  պահանջվում  կրկնել   այդ  աղոթքը ,  նույնիսկ  եթե  դեռ  ժամանակ  կա :  Աբու  Սաիդ  Ալ-  Քուդրի  ասաց. ««Երկու  մարդ  գնացին  ճամփորդության : Երբ  հասավ  աղոթքի  ժամը  ,  նրանք  ջուր  չունեյին ,  այսպիսով  նրանք  թայամմում  արեցին  և  աղոթեցին:  Ավելի  ուշ,  նրանք  ջուր  գտան ,  նրանցից  մեկը  կրկին  աղոթեց,  մինչ  մյուսը  , ոչ: Երբ  նրանք  հանդիպեցին  Ալլահի  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) և  ասացին  իրենց   պատահածի  մասին, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց  վերջինին. «Դու  սուննան  ես  արել » և  ասաց  մյուսին. « Դու  ունես  կրկնակի  պարգև :»» (Աբու  Դաուդ  և  Նասայի)·  Ամեն  դեպքում,  եթե  նա  գտնում  է  ջուր  կամ  արգելքը  անցնում  է  աղոթքի  ընթացքում ,  նրա  աղոթքը  դառնում  է  անվավեր  և  նրանից  պահանջվում  է  վուդու  անել  և  կրկնել  աղոթքը :  Աբու  Դհարը  ասաց. Ես  լսեցի  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.«Մաքուր  հողը  մուսուլմանի  համար  մաքրության  աղբյուր  է ,  եթե  նա  ջուր  չի  գտնում ,  նույնիսկ  տաս  տարի :  Երբ  նա  գտնում  է  այն,  ապա  պիտի  օգտագործի,  քանի  որ  այդ  ավելի  լավ  կլինի   նրա  համար :» (Թիրմիզի ,  Աբու  Դաուդ ,  Նասայի  և  այլոք)·  Նա,  ով  թայամմում  է  արել  մեծ  ծիսական  անմաքրության   պարագայում   և  կան  ընդունելի  պատճառներ  ,  որոնք  արդարացնում  են  թայամմումը ,  չի  պահանջվում  կրկնել  աղոթքը :  Ջուր  գտնելու կամ  պատճառների  վերացման  դեպքում ,  պետք  է   լոգանք  ընդունի  ,  հեռացնելու  ծիսական  անմաքրությունը: Օմրան  Իբն  Ալ- Հուսեյնը  հաղոդեց  ,  որ «Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  մի  մարդ  տեսավ ,  ով  մենակ  էր  նստած  և  չաղոթեց  միասնական  ձևով :  Նա  հարցրեց  նրան ,  թե  ինչը  խոչընդոտեց  նրան   միանալ  աղոթքին :  Մարդը  պատասխանեց ,  որ  նա  ուներ  մեծ  ծիսական  անմաքրություն, (ջանաբա)  ,  ջրի  բացակայության  դեպքում :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. ; Օգտվիր  հողից, որը  օգտակար  է : «Օմրանն  ավելացրեց,  որ  ջուր  գտնելուց  հետո ,  Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն) տվեց  ջրի  տարրան    մարդուն,  ով  ջանաբայի  վիճակում  էր  և  ասաց  նրան.  Գնա  և  լցրու  այդ  քեզ  վրա :» (Համաձայնեցված) ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐ  ԿԱՊՎԱԾ  ԹԱՅԱՄՄՈւՄԻ ՀԵՏՀարց. Մարդ  հիվանդանոցում  չի  կարող  ջուր  օգտագործել  վուդույի  համար,  այսպիսով  նա  թայամմում  է  անում ,  հարվածելով  գորգին  ձեռքերով :  Արդյո՞ք  այդ  աղոթքը  վավերական  է : Պատասխան. Հիվանդը  հնարավորության  դեպքում  պիտի   վուդու  անի , սակայն  դրա  բացակայության  դեպքում  ,  նա  պիտի  օգտագործի  փոշոտ  հողը  թայամմումի  համար ,  եթե  կրկին  դա  հնարավոր  է ,  այլապես  նա  կարող  է  օգտագործել  իր  անկողինը ,  հատակը ,  կամ  որևէ  ուրիշ  բան ,  եթե  այն պատված  է  փոշով :  Ղուրանը  ասում  է .«Այսպիսով  ,  պահեք  ձեր  պարտականությունները  Ալլահի  նկատմամբ  և  վախեցեք  Նրանից ,  այնքան ,  որքան  հնարավոր  է :»«Ալլահը  չի  ծանրաբեռնում  հոգին,  բացի  նրա  հնարավորությունների  չափով :»  (Իսլամական  վճիռ  ,  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ. 1/197)Հարց.  Մարդը,  ում  ձեռքը  վնասված  է  և  նա  չի  կարող  ջուր  օգտագործել ,  թայամմում  է  անում :  Մեկ  անգամ  նա  մոռացավ  և  աղոթեց  առանց  թայամմում :  Աղոթքի  ընթացքում ,  նա  հիշեց ,  այսպիսով  նա  թայամմում  արեց  առանց  աղոթքը  ընդհատելու : Արդյո՞ք  աղոթքը  վավերական  է :Պատասխան.  Եթե  որևէ  մեկի  վուդույի  համար  նախատեսված  մասերը  վնասված  են  և  այն  չի  կարելի լվալ  կամ  սրբել , բուժումը  չկանխելու  համար , ապա  թայամմումը  պահանջվում  է :  Եթե  նա  վուդու  անի  առանց  լվալու վնասված  տեղը  կամ  թայամմում  չանի  և  աղոթի , որից  հետո   հիշի ,  ապա  նա  պիտի  թայամմում  անի  և   կրկնի  աղոթի ,  քանի  որ  մինչ  այդ  արած   աղոթքը   անվավեր  է : Մաքրությունը  աղոթքի  նախապայման  է  և  մարմնի   որևէ   չլվանալը,  դարձնում  է  ամբողջ  վուդուն  անվավեր : «Դրա  ապացույցն   է Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)   հրահանգը  այն  մարդուն ,  ով  վուդու  արեց   և  թողեց   'դիրհամի'  չափով  մասը  չոր:  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  հրահանգեց  նրան  կրկնել  վուդուն:»Մինչ  հնարավոր  չէ  լվալ  կամ  սրբել  այդ  մասը  ջրով ,  պահանջվում   է   թայամմում   :  Ղուրանը  ասում  է .«Եվ,  եթե  դուք  տկար  եք ,  կամ   ճամփորդում  եք ,  կամ  ձեզանից  մեկը  պատասխանել  է  բնության  կանչին ,  կամ  մերձեցել  է  կնոջը   և  ջուր  չի  գտել ,  արեք  թայամմում  մաքուր  հողով  և  սրբեք  ձեր  երեսները  և  ձեռքերը :  Իրոք,  Ալլահը  Ամենաներողն  է :» ( Ալ- Նիսա :43)Իբն  Աբբասը  հաղոդեց,  որ ««Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց  մարդու  մասին ,  ում  գլուխը  վնասվել  էր,  նա  լվաց  իր  մամինը ,  բացի  գլխից ,  որը  վնասված  էր:» Աբու  Դաուդի  հաղորդածում ,  որը  նա  վերագրում  է  Ջեբերին,  որ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.  «Նրան  բավական  կլիներ  անել  թայամմում :  Այսպիսով ,  նա  պահանջվում  է  կրկնել  այն:»» (Իսլամական  վճիռ  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ. 1/ 197) ՄԱՔՐԵԼԸ ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ  և  ՎԻՐԱԿԱՊԵՐԻ  ՎՐԱԲեկակալները,  վիրակապերը  և  դրա  նման  բաները  պետք  է  սրբել  ջրով:  Ջաբիրն  ասաց.««Մենք  ճամփորդության  մեջ  էինք :  Մեզնից  մեկին  հարվածեցին  քարով ,  որը  վնասեց  նրա  գլուխը ,  հետո  նա  թաց  երազ  ունեցավ :  Նա  հարցրեց  իր  ուղեկցորդներին ,  արդյոք  թույլատրելի  է  նրա  համար  թայամմում  անել :  Նրանք  պատասխանեցին .  մենք  չենք  կարծում ,  որ  դու  կարող  ես   հողը  օգտագործել,  մինչ  ջուրը  հասանելի  է »,  այսպիսով  նա  լոգանք  ընդունեց  և  մահացավ :  Երբ  մենք  վերադարձանք  Ալլահի  Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն) մոտ ,նրան  ասեցին  պատմությունը :  Նա  ասաց. 'Նրանք  սպանեցին  նրան:  Թող  Ալլահը  սպանի  նրանց :  Ի՞նչու  նրանք  չհարցրեցին  եթե  չգիտեյին :  Տեղեկանալը  տգիտության  բուժում  է :  Նրան  բավական  կլիներ  թայամմում  անել,  կամ  վիրակապել  իր  վերքը ,  սրբել  վիրակապը  և  լվալ  մարմնի  մնացած  մասերը :» ( Աբու  Դաուդ ,  Իբն  Մաջահ  և  Դարքութնի)Բեկակալների  կամ  վիրակապերի  սրբելը   պարտադիր  է  վուդու,  ղուսլ  ,  անելուց  վնասված  մասը  լվալու  փոխարեն :  Եթե  մարդը  ունի կոտրվածք  և  ցանկանում  է  վուդու  կամ  ղուսլ  անել ,  նա  պիտի  լվանա  իր  վուդույի  համար  նախատեսված  մասերը  մանրակրկիտ :  Եթե  նա  վախենում  է  վնասել  վնասված  մասը , նա  պիտի  սրբի  այն  ջրով : Եթե  ջրով  սրբելը  կարող  է  վնասել ,  նա  կարող  է  վիրակապել  վնասված  մասը  և  սրբել  վիրակապը : Չի  պահանջվում  ղուսլ անել  վիրակապների  առկայության  դեպքում : Նա  շարունակում  է  սրբել  դրանք  այնքան  ժամանակ,  որքան  վնասվածքը  առկա  է :  Ամեն  դեպքում ,  եթե  վնասը   անցնում  է  մարմնի  պահանջվող  մասից,  ապա  այն  պիտի  լվացվի  ջրով :   ՈՐՈՇ   ՎՃԻՌՆԵՐԻ  ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ  ՄԱՔՐՄԱՆԸ.Հարց. Կա՞ն  արդյոք  իրավիճակներ  բեկակալների  վրա  մաքրելու,  օրինակ ,  ավելորդ  պահանջմունքների  դեպքում:Պատասխան.  Բեկակալների  սրբելը  պետք  է լինի  պահանջվող  մանրակրկիտությամբ :  Վուդույի  կամ  ցավի  մասը  միակ   մասը  չէ   ծածկելու  վիրակապերով  կամ   բեկակալներով ,  այլև  շջապատող  մասերը  պետք  է  վիրակապերի  համար ,  սոսնձվող  ժապավեն  և  այլն :  (Ֆետուա  Քուֆեյնի  սրբելու  համար  էջ. 26)  Հարց.  Արդյո՞ք  այդ  վիրակապերը  և  բեկակալները  ներառում  են  հագնելու  կտորները,  ինչպիսիք  են  գաուզը  և  այլն : Պատասխան.  Այո,  բեկակալների  շուրջ  սրբելը  նույնը  չէ ,  ինչպես  գուլպաների  սրբելը,  այսպիսով ,  այն  չունի  ժամանակի  սահմանափակում  և  կարող  է   տևել  այնքան  ժամանակ ,  որքան  պահանջվում  է :  Բեկակալները  տարբերվում  են  գուլպաներից   և  կարող  են  սրբվել  և  վուդույի  և  ղուսլ  դեպքերում :  (Ֆետուա  Քուֆայնի  սրբելու  համար  էջ. 26 )Հարց. Ինչպե՞ս  սրբել  բեկակալները :  Կարելի  է  սրբել  դրանք  ամբողջովին  ,  թե  դրանց  մի  մասը  միայն : Պատասխան.  Այո ,  դրանք  պիտի  ծածկել   փոխարինող   բաներով :  Այսինքն,  ինչպես  ամբողջ  մասը  պիտի  լվացվի ,  և  ամբողջ  բեկակալը  պիտի  սրբվի :  Ինչ  վերաբերվում  է  գուլպաների  մաքրմանը ,  այն  միայն  զիջում  է  և  Սուննան  ասում  է ,  որ  ավելի  նպատակահարմար  է  սրբել գուլպաների  մի  մասը :  (Ֆատուա  Քուֆեյն  մաքրելու  համար էջ.  27) ԻՆՉՊԵՍ  ՄԱՔՐԵԼ  ՏԿԱՐ  ՄԱՐԴՈՒՆ    Հիմնված  Իսլամական   վճիռների  վրա ,  մի  խումբ  գիտնականներից·  Տկար  մարդուց  պահանջվում  է  օգտագործել  ջուր,  մաքրվելու  համար:  Այս  վերաբերվում  է  և  վուդույին ,  և  ղուսլին:·  Եթե  տկար  մարդը  չի  կարող  օգտագործել   ջուր ,  վախի  ,  ցավի  կամ  հիվանդության  պատճառով ,  նա  պիտի  անի  թայամմում : ·  Եթե  նա  չի  կարող  մաքրել  իրեն ,  մեկ  այլ  մեկը  կարող  է  օգնել  լվալու  վուդույի   մասերը ,  կամ  սրբելու  դեմքը  և  ձեռքերը  ,  թայամմումի  դեպքում : ·  Եթե  վուդույի  կամ  ղուսլի  մասերից  մեկը  վնասված  է ,  նա  պիտի  լվա  այն  ջրով:  Եթե  ջուրը  կարող  է  վնասել ,  նա  պիտի  սրբի  այն:  Եթե  սրբելը  ազդում  է  վերքի  վրա ,  նա  կարող  է  անել  թայամմում ,  վնասված  մասում : ·  Եթե  նա  ունի  կոտրված  ոսկոր  կամ  մարմնի  մաս  բեկակալի ,  վիրակապի  մեջ,  ապա  նա  պիտի  ջրով  սրբի  դրանց  շուրջ : Նա  կարիք  չունի  լվացում  անել,  քանի  որ  սրբելը  փոխարինում  է  դրան : ·  Թայամմումի  համար ,  նա  կարող  է  հպվել  մաքուր  պատին  կամ  ուրիշ  փոշոտ  առարկայի  իր  ձեռքերով :  Եթե  պատը  պատված  է  որևէ  այլ  բանով  և  նման  չէ  գետնի,  ,  ապա  նա  չպիտի  օգտագործի  այն  թայամմումի  համար ,  մինչ  այն  չփոշոտվի : ·  Եթե  Թայամմումը  չի  լինում  գետնին ,  պատին  կամ  մեկ  այլ  փոշոտ  առարկային   հարվածելով , կարելի  է  բերել  հող   տարրայով  կամ  անձեռնոցիկով  և  օգտագործել  թայամմումի  համար : ·  Եթե  նա  թայամմում  է  անում  որևէ  աղոթքի  ժամանակ  և  պահում  է  այն մինչ  հաջորդ  աղոթքը ,  նա  կարող  է  աղոթել  նույն  թայամմումի  առկայության  դեպքում ,  քանի  որ  նա  ունի  ծիսական  մաքրություն  և  ոչինչ  չի  արել  վնասելու  այն : ·  Պետք  է  մաքրել  աղտը  և  անմաքրությունները  մարմնից :  Եթե  նա  չի  կարող ,  նա  աղոթում  է  այնպես,  ինչպես  որ  կա ,  և  այդ  դեպքում  նրա  աղոթքը  վավերական  է  և  չի  պահանջվում  նրանից ավելի  ուշ  կրկնել : ·  Պետք  է   հագնել  մաքուր  հագուստ  աղոթքի  համար :  Եթե  նրա  հագուստը  աղտոտվում  է  , նա  պիտի  մաքրի  կամ  փոխի  այն ,  այլապես  նա  պիտի  աղոթի  նույն  հագուստով,  առանց  հետագայում  կրկնելու  իր  աղոթքը : ·  Աղոթքը  պիտի  կատարվի  մաքուր  վայրում :  Եթե  վայրը  աղտոտվում  է ,  ապա  անձը  պետք  է  մաքրի  այն  կամ  տեղափոխվի ,  կամ  նա  կարող  է  որևէ  մաքուր  բանով  ծածկել  այն : Այլապես,  նա  կարող  է  աղոթել  այդ  մասում ,  և  նրա   աղոթքը  կլինի  վավեր  և  չի  պահանջվում  կրկնել  այն : ·  Անթույլատրելի  է  հետաձգել  աղոթքը  սահմանված  ժամից ,  անմաքրության  պատրվակով:  Հակառակը,  պետք  է մաքրվել  որքան  հնարավոր  է  ,  հետո  աղոթել  ժամանակին ,  նույնիսկ  եթե  մարմնի  վրա  կա  աղտ ,  որը  հնարավոր  չէ  մաքրել : ·  Անձը,  ով  ունի  մեզի  խնդիրներ  և  չնայած  դեղօրայքի  ,  չի  բուժվում ,  պետք  է  նոր  վուդու  անի  ամեն  աղոթքի  համար :  Նա  պիտի  լվա  մարմնի  աղտոտված  մասերը  և  հագնի  մաքուր  հագուստ  աղոթքի  ժամանակ,  եթե  դա  դժվար  չէ ,  այլապես  նա  կազատվի  դրանից :  Նա  նաև պիտի   հսկի  մեզի  տարածվելը  հագուստի ,  մարմնի  կամ  աղոթքի  վայրի  վրա : (Իսլամական  վճիռ  մի  խումբ  գիտնականներից  էջ.1/1173  Շեյխ  իբն  Բազ)[1] Մեր   դարում  և  օրերում ,  զուգարանի   թուղթը   բնական  փոխարինող   է  քարերին :[2] Չափման   միավոր ,   որը  հավասար  է  մոտ 2.5  լիտր   ջրին:[3] Այս  թույլ  է  հաղորդված

المرفقات

2

ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ